Երգչուհի Նազիկ Բաղդասարյանը (Nazo) նոր տեսահոլովակ է թողարկել՝ կենդանի կատարմամբ ներկայացնելով Նա «Յարը մարդուն յարա կուտա» երգը։
Երգչուհին եւ երաժիշտ Գարիկ Գևորգին հայաստանյան հետաքրքիր ճարտարապետական կառույցները վերածում են ձայնագրման ստուդիայի՝ տեղում նվագելով եւ երգելով՝ ձայնագրելով տվյալ պահին լսվող ամեն ձայն։
Երաժշտական աշխարհում «reverb» տերմինը կարեւորագույն նշանակություն ունի վոկալի եւ գործիքի ձայնը հարստացնելու համար։Իսկ «Natural Reverb»-ը՝ բնական արձագանքը, ձայնագրման ստուդիաներից դուրս երաժշտական նախագիծ է ՝ ճարտարապետական կառույցը ձայնագրման ստուդիայի վերածելու համար։