f

Անկախ

Վահրամ Դումանյան. «Հավատում եմ․․․ձեր նվաճումներն առաջին հերթին կծառայեն խաղաղության և առողջության պահպանմանը»


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. ապրիլի 3-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլըՄիջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը:

Փառատոնին 46 գիտահետազոտական նախագիծ են ներկայացրել Երևանի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի 21 ուսումնական հաստատության ավագ դասարանների շուրջ 110 աշակերտներ:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է աշակերտներին և ուսուցիչներին, կարևորել դպրոցականների գաղափարների կյանքի կոչումն ու գիտական հետազոտությունների ցուցադրությունը:

«Գիտությունը մի աշխարհ է, որը կարելի է համեմատել միայն տիեզերքի հետ, և այն բավականությունը, որ կարելի է ստանալ՝ զբաղվելով գիտությամբ, համեմատականներ չունի: Գրանցված յուրաքանչյուր արդյունք բառերով չփոխանցվող գերագույն նվաճման զգացողություն է: Հավատում եմ, որ դուք այդ զգացողությունը կունենաք ապագայում, և ձեր նվաճումները մարդկության համար մեծագույն կարևորություն ունեցող ուղղություններով կլինեն ու առաջին հերթին կծառայեն խաղաղության և առողջության պահպանմանը»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ տարեցտարի մասնակիցների թիվը կաճի:

Մասնագիտական հանձնաժողովը եզրափակիչ փուլում գնահատել է աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը «Ֆիզիկա և մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» անվանակարգերում, ինչպես նաև առավելագույն միավոր ստացած 2 նախագիծ սույն թվականի մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում հնարավորություն է ստացել ARPA հիմնադրամի հովանավորությամբ մասնակցել Միջազգային գիտական և ճարտարագիտական փառատոնին: Մի շարք մասնակիցներ էլ արժանացել են պատվոգրերի Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական ասոցիացիաների և միջազգային ասոցիացիաների կողմից (մրցանակակիրների ցանկը կցվում է)Ըստ հանձնաժողովի անդամների՝ բոլոր նախագծերն էլ յուրօրինակ էին ու հաջողված, և ընտրությունը բարդ էր:

Փառատոնի եզրափակիչ փուլի շրջանակում տեղի են ունեցել դասախոսություններ «Ի՞նչ է վիրուսը» (Հովակիմ Զաքարյան, վիրուսաբան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) և «Գիտության բեկումնային դերը Բրիտանիայի ճակատամարտում» (Հայկ Սարգսյան, ֆիզիկոս, Հայ-ռուսական համալսարան) թեմաներով: Գիտնականները դրական են գնահատել փառատոնի թե՛ գաղափարը, թե՛ ընթացքը և հույս հայտնել, որ հաջորդ տարիներին փառատոնը կընդլայնի իր սահմանները:

«Վստահ եմ՝ գիտությունն ավելի շատ աշակերտների է հետաքրքրում, հույս ունեմ՝ հաջորդիվ փառատոնը կանցկացվի մի քանի օր և մարզերում»,- ասել է Հովակիմ Զաքարյանը:

Փառատոնի ընթացքում «Yerevan young minds» և «ArMicro ASM Student Chapter» խմբերն ու ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները ցուցադրել են տարաբնույթ գիտափորձեր՝ աշակերտներին ներկայացնելով մանրամասները:

Փառատոնի նպատակն էր դպրոցահասակ սովորողների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտություններ: Ինչպես փառատոնի կազմակերպիչներն են նշել, ամբողջ միջոցառումը կազմակերպվել է կարճ ժամանակում, և որպես առաջին փորձ՝ կարելի է հաջողված համարել:

ՀՀ ԿԳՄՍ

«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Ավելին
Ավելին