Սուդանի վարչապետ Աբդալլահ Համդոկը հարձակման է ենթարկել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Փորձել են հարձակում իրականացնել Համդոկի ավտոշարասյան վրա, իսկ քաղաքական գործչին՝ սպանել, երբ նա պատրաստվում էր երկուշաբթի աշխատանքի գնալ:
Որոշ տեղեկություններով՝ Համդոկի ավտոմեքենան պայթեցվել է, բայց վարչապետը ողջ է մնացել: Քաղաքական գործչի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նրա հետ ամեն ինչ կարգին է:
«Նրա հետ ամեն ինչ կարգին է և նա ապահով վայրում է», - հավելել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Տեղի ունեցածի այլ մանրամասներ հայտնի չեն: