Ըստ նախնական տվյալների ՝ Դուբայում 40 մարդ է բերման ենթարկվել մերկ նկարահանումների մասնակցելու համար, այդ թվում ՝ 8 ռուսաստանցի, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ մերկ աղջիկները լուսանկարվում են լուսանկարչի առջև Դուբայի Մարինա հանգստյան գոտու բարձրահարկ շենքերից մեկի պատշգամբում:
«Ներկայումս մենք լիարժեք տեղեկատվության ենք սպասում Դուբայի ոստիկանությունից: Նախնական տեղեկություններով հայտնի է 40 անձանց, այդ թվում Ռուսաստանի Դաշնության ութ քաղաքացիների, բերման ենթարկելու մասին: Նրանք օգնության համար դիմել են Գլխավոր հյուպատոսություն, բայց այս պարագայում դժվար է ինչ-որ բան անել, հոդվածը բավականին լուրջ է` սանձարձակ գործողություններին մասնակցություն», - հայտնել է գործակալության զրուցակիցը:
«Ֆոտոշարքի մասնակիցներին սպառնում է վեց ամսվա ազատազրկում և հինգ հազար ԱՄԷ դիրհամ տուգանք (մոտ 1390 դոլար ) յուրաքանչյուրի համար: Միջոցառումը կազմակերպողին սպառնում է մինչև 1,5 տարվա ազատազրկում և 50 հազար դիրհամ տուգանք (մոտ 14 հազար դոլար ) », - հավելել են հյուպատոսությունից:
Այնուամենայնիվ, Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը չբացառեց, որ մուսուլմանների սուրբ Ռամադան ամիսը սկսելու կապակցությամբ ֆոտոսեսիայի մասնակիցները կարող են համաներում ստանալ Էմիրաթի իշխանությունների կողմից: