f

Անկախ

Մենք չենք գնում մի քանի պատգամավորական տեղեր վերցնելու. Անի Սամսոնյան


Մեր միակ պայմանավորվածությունը եղել է այն, որ վարչապետը հրաժարական կտա, եւ մենք կգնանք արտահերթ ընտրությունների։ Եվ եթե գնում ենք ընտրությունների, կարծում եմ՝ տրամաբանական չէ այլ գործողություններ իրականացնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով հարցին,  թե հնարավո՞ր է ԼՀԿ–ն վարչապետի թեկնածու առաջադրի, հաշվի առնելով, որ իշխանությունները Ընտրական օրենսգրքում փոփոխություն արեցին, մինչդեռ ԼՀԿ–ն դեմ էր դրան։

«Ընտրական օրենսգրքի շուրջ պայմանավորվածություն չի եղել, միայն ասվել է, որ եթե խորհրդարանում կոնսենսուս չլինի, մենք չենք ընդունի այն։ Միակ պայմանավորվածությունը եղել է այն, որ վարչապետը պետք է հրաժարական տա եւ ընտրություններ անցկացվեն։ Եվ մենք որեւէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որպեսզի նահանջ լինի այս օրակարգից»,– ասաց Անի Սամսոնյանը։

 Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ  եթե «Իմ քայլը» բերի եւ նոր օրենսգիրքն ընդունի, դրանով իրենց հետ ունեցած բոլոր եղած պայմանավորվածությունները ջուրն են լցնելու.

 «Դրանով նաեւ սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ: Մենք դրանով նոր ճգնաժամ ենք ստեղծելու»,– ասել էր նա։

Ցուցակներ կազմելու աշխատանքներ ԼՀԿ-ն դեռ չի տանում, սպասում են վարչապետի հրաժարականին, ինչից հետո էլ կսկսեն։ ԼՀԿ-ն այս ընտրություններին գնում է իշխանությունը վերցնելու համար։

«Մենք չենք գնում այս ընտրություններին մի քանի պատգամավորական տեղեր վերցնելու, հետեւաբար մեր բոլոր հնարավորությունները պետք է օգատգործենք։ Այն 47 % չկողմնորաշված մարդիկ, որոնք չգիտեն, թե ում են ընտրելու, հիմա յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջադրանքը պետք է լինի համոզել այդ մարդկանց իրենց ընտրելու։ 2018–ն եւ  2021–ը  տարբեր քաղաքական իրավիճակով տարիներ են։ 2018թ. հեղափոխություն էր եղել, եւ հեղափոխական ուժը պետք է լիներ իշխանություն, մենք այն ժամանակ քաղաքացիներին ասում էինք՝  իշխանությունն արդեն կա, գնացեք ընտրեք ընդդիմությանը, իսկ հիմա իրավիճակը լրիվ այլ է»,-հավելեց նա։

Լուսավոր Հայաստան Անի Սամսոնյան

Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Ավելին
Ավելին