f

Անկախ

Մենք այսպես երկար չենք կարող “յոլա” գնալ…


Երբեմն ինձ բռնեցնում եմ առավոտյան կիսադատարկ Բաղրամյանով լավ երաժշտության տակ արագ քշելիս, ու ինքս ինձ նախատում, որ վայելում եմ Երեւանը, ավելի քանի հինգ հազար երիտասարդի ու Արցախի 75%-ի չգոյության պայմաններում։ Նույն կերպ ներվայնանում եմ, երբ գործնական նպատակով սրճարանում նստած մի պահ վայելում եմ երեւանյան գարնանային արեւը։ Դեռ չգիտեմ ինչքան ինձ, ու առհասարակ մեզ, չի կարելի ապրել նորմալ։ Ինձ թվում է երբեք, կամ դեռ երկար ժամանակ…

Բայց ամեն մեկս ունենք մեր ներքին գիծը, որից հետո կարող ենք համարել առանց ամոթի ու խարանի կարող ենք ապրել։ Ինձ համար դա խարան-հողատուի պատասխանատվության խնդիրն է, մեկ այլ (իմ կարծիքով նաիվ) մարդու համար կարող ա լինի ազատ ու արդար ընտրությունները։ Բայց վերջ ի վերջո այս ամենից հետո գալու է այն հարցը, թե ի՞նչ ենք ուզում անել այս երկրի հետ, ինչպե՞ս ենք “հառնելու փյունիիկի պես”:

Իրականում ես չունեմ դրա պատասխանը, չնայած ինքս ինձ ու շատերի հետ փորձում եմ երբեմն նույնիսկ բարձրաձայն մտածել այս մասին։ Երեւի ժամանակ է պետք բոլորիս, բայց նախադրյալ կամ մեկնարկային կետն առանց կապիտուլանտի օբյեկտիվ ու մասնագիտական քննությունն է։ Գոնե ինձ համար այդպես է։

Երեկ լսեցի Կարենի [Karen Avetisyan] զրույցը Արամ Պաչյանի հետ (հղումն ասում են մեկնաբանությունում դնելն ա ճիշտ)։ Նրանք երկուսով նորից բարձրաձայն մտածում էին, էլի լուծումը չունեին, բայց խոսում էին։ Ինձ շատ օգնեց։

Մեզ խոսել է պետք, միմյանց լսել է պետք (իհարկե դեռ բացառելով իշխանությանը), միասին մտածել, ներողամիտ լինել (կրկին բացառելով ուսապարկազգիներին), երազել, պլանավորել, միմյանց ճանաչել է պետք։

Մենք այսպես երկար չենք կարող “յոլա” գնալ…

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում Պատերազմ պարտություն

Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
ԱՄՆ-ը հայտնել է, որ Իրանի հարձակման ժամանակ առնվազն 9 հրթիռ շրջանցել է Իսրայելի ՀՕՊ-ն ու խոցել 2 ավիաբազա
Ռուսաստանից Թուրքիա վճարային փոխանցումների շուրջ իրավիճակը դեռևս լարված է. ՌԴ դեսպան
Ռուսաստանը Չասով Յարը ավելի արագ կարող է զավթել, քան Բախմուտը. ISW
Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Ավելին
Ավելին