f

Անկախ

Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ. Նաղդալյան


ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշմանը: 

«Կուզենայի ընդգծել, որ Բաքվի հակահայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվեցին հիշատակի մի շարք կարևոր միջոցառումներ, իսկ միջազգային մամուլում եղան և մինչ օրս շարունակվում են բազմաթիվ հրապարկումներ, որոնք անդրադառնում են Բաքվի հայկական համայնքի բարբարոսական ոչնչացմանը:

Ցավոք, այս տարի ևս Ադրբեջանի իշխանությունների շարունակեցին ուղղակի կամ անուղղակի կերպով Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական ջարդերի կազմակերպիչների և այդ ջարդերն իրականացնողների գործողությունների արդարացումը: Ավելին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները հերոսացվեցին` որպես «շահիդներ», իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին Սումագյիթյան եղեռնագործության իրականացման մեջ:

Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ և ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային և համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը: 

Սա ևս մեկ անգամ աներկբա ընդգծում է, որ որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի»։

Հայաստան ՀՀ ԱԳՆ Աննա Նաղդալյան Բաքվի ջարդեր

Այլ հոդվածներ հեղինակից

Այսօր հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Շիրակում այս պահին ինքնամեկուսացման ցուցում ունի 474 քաղաքացի, 90-ի մոտ դրական ախտորոշում կա. մարզպետարան
Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր. Նիկոլ Փաշինյան
Աբովյանում կորոնավիրուսով վարակված կինը մահացել է հիվանդանոցներում տեղ չլինելու պատճառով. Hraparak.am
Իշխանությունը սպանեց քաղաքացիներին․ գրանցվեցին առաջին 3 զոհերը
Պատասխան Սիփան Փաշինյանին և մնացած նրա հետ համակարծիք քայլիստներին
Մի նոր նիկոլի ու նոր քայլականների համար երկիրը ռեսուրսներ չունի։
Էդ քանի՞ անգամ նախարար Արսեն Թորոսյանը հանդես եկավ համախմբան կոչով
Միհրան Ենոքյան. «Հույսով, հավատով և միասնականությամաբ դուրս կգանք այս իրավիճակից»
Այսօր ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք,տասերեք մահ
Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, Դուք հիմա էլ ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի՞ վրա
Ավտովթար Կապան-Ճակատեն ավտոճանապարհին,տեսանյութ
Մնում է էն մյուս օրն էլ պուլվիլիզատորով վիրուս փչել տա բնակչության վրա, որ «պրոբլեմը լուծի»։
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ . Կորոնավիրուս
Mikayel Minasyan-ի վերջին տեսանյութում հետաքրքիր լուսանկարներ կային Հորդանանից։
Իշխանությունը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից և զիջեց Վիեննայի պայմանավորվածությունները.Միքայել Մինասյան
Ունենք առաջընթաց. Դավիթ Անանյանը հասկացավ, որ պետք է արագ փախչել խորտակվող նավից. Միքայել Մինասյան
Կպատերազմե՞ն Թուրքիան և Հունաստանը նավթային պաշարների համար
Պարզաբանում.ՊԵԿ
Փչացած պատեֆոնի պես նույն երգն ես դնդնացնում, որ ի՞նչ անես.Լիլիթ Պողոսյան
Ինչու չեք խնդրում բարեկամ երկրներին Հայաստան գործուղել բժիշկներ? Ինչին էք սպասում
Ես՝ որպես քաղաքացի, ունեմ ճիշտ կառավարվելու իրավունք...
Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը
Գեղարքունիքում հունիսի 6-ին կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 32 նոր դեպք, 51 առողջացած
Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին
Ավելին
Ավելին