f

Անկախ

Ապրիլյան պատերազմ. կոտրելով միֆերը (մաս 3)


Միֆ 3.  «800 հեկտարի կորուստը»

 

Պատերազմից օրեր անց Ժիրայր Սեֆիլյանը սկսեց խոսել հայկական կողմի կորցրած հողերի մասին։ Սկզբում իշխող ուժը և երրորդ նախագահն ինքը, որևէ կերպ չէին մեկնաբանում այս տեղեկությունները։

2016 թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը Երևանում դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել էր «Ես Ձեզ հավատացնում եմ, որ որևիցե տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել․․․ ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները»։ 

 Եվ միայն պատերազմից երկուսուկես ամիս անց՝ մայիսի 17-ին Սերժ Սարգսյանն անկեղծացավ Վիեննա-Երևան ինքնաթիռում: Հենց այդտեղ լրագրողներին տված հարցազրույցում խոստովանելով Ղարաբաղյան ճակատում քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի կորցրած 800 հա տարածքի մասին, Սարգսյանն ասաց. «Ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով, այո՛, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են»: հավելելով, որ «Մեր զինված ուժերն ի վիճակի էին այդ ստատուս քվոն վերականգնել. ընտրության խնդիր էր՝ արդյո՞ք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35-40 կամ 80 հայրենասեր տղաների»։ Նախագահը վստահ էր իր կայացրած որոշման մեջ «Պետք է գնահատել արժեքը մետրի և մարդու»:

Դրանից հետո ով ասես չմեկնաբանեց հողերի կորուստը, անգամ Սեֆիլյանը և իր կողմնակիցները կոչ էին անում իրենց ազատ արձակել (2016 թ հունիսի 20-ին Սեֆիլյանը ձերբակալվել էր  Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով), որպեսզի հնարավորություն ունենան գնալ և ազատագրել այդ 800 հա-ն։

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ իր հերթին factor.am-ի հետ զրույցի ընթացքում նշել էր, որ Սերժ Սարգսյանին հարկավոր էր դատել 800 հեկտարը հանձնելու համար։

Հետագայում, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 5-րդ ալիքի եթերում ցուցադրված «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում խոսելով Ապրիլյան պատերազմի մասին, հայտարարեց, որ այդ օրերին հայկական կողմը կորցրել է 400 հեկտարից էլ քիչ տարածք։

«Ես ասել եմ ավելի մեծ թիվ, քան իրականությունն է: Ինչո՞ւ եմ այդպես ասել․․․ Այդ օրերին, մերոնցից շատերն օգտվում էին ադրբեջանական լրատվամիջոցներից և խոսում այն մասին, որ ադրբեջանցիները գրավել են Թալիշը, արդեն Մատաղիսում են և այլն: Իսկ մարտական գործողություններից հետո տարբեր թվեր էին ասում` 5000 հա, 50 ք/կմ և այլն: Ոմանք ինչ-որ նկարահանումներ էին հրապարակում, ինչ-որ հաշվարկներ անում․․․ Դրանից հետո էլ նրանք գնացել են, փորձել չափել և տեսել են, որ իմ ասածը շատ ավելին է, քան իրականում կորցրել ենք: Եթե ուզում եք իրականությունն իմանալ՝ սանտիմետր առ սանտիմետր, ապա դա 400 հեկտարից էլ քիչ էր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ԱԺ Քննիչ հանձնաժողովը իր քննման ենթակա հարցերի մեջ ներառել էր նաև այս հարցը։ Ի վերջո ինչ տարածքային կորուստներ է ունեցել հայկական կողմը Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում։

 

Այս հարցի վերաբերյալ քննիչ հանձնաժողովը ստացել են նաև Լևոն Մնացականյանի պատասխանը, որը հայտարարել էր, որ տարածքի կորուստը եղել է «մինչև 400 հեկտար»: «Նա այդ չափումներն իրականացնելու իր մեթոդոլոգիան ունի: 400, 800, ավելի քիչ, ավելի շատ. դա չէ խնդիրը: Ապրիլյան պատերազմի ամբողջ ուսումնասիրման խնդիրը այնէ, որ մեր անվտանգության համակարգը պետք է չթուլանա, պետք է ուժեղանա», - հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը,- «Ես չեմ կարևորել տարածքային փոփոխությունների տարածքային քանակական մասը: Մեզ համար շատ կարևոր է եղել. հակառակորդը ինչ խնդիր կարողացավ լուծել և մենք ինչքանով կարողացանք պաշտպանել 1994թ.-ով հաստատված այդ անվտանգության գոտու անձեռնմխելիությունը»:

Փաստորեն, քննիչ հանձնաժողովի նախագահը, տարիներ անց միայն խոստովանել է, որ տարածքային փոփոխությունների ոչ թե քանակն է այդքան կարևոր, այլ այն, արդյոք դրանով թշնամին որևէ էական առավելության հասել է, թե՝ ոչ, կամ իր առջև դրված խնդիրն իրականացրել է, թե՝ ոչ։

Հենց դա էր փորձում երրորդ նախագահը բացատրել 2016 թվականին, միայն թե այդ ժամանակ լսողները քիչ էին, չէ որ ամբողջ ինֆորմացիոն դաշտը լցված էր ապատեղեկատվությամբ։

Նյութի առաջին և երկրորդ մասեր կարող եք կարդալ այստեղ և այստեղ։

Ապրիլյան պատերազմ Ապրիլյան քննիչ հանձնաժողով խմբագրի ընտրանի

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին