Bank of America-ի գործադիր տնօրեն Համ Իսրայելը հայտարարել է, որ ԱՄՆ-ին և Չինաստանին նոր տնտեսական պատերազմ է սպասվում: Այս մասին նա հայտարարել է CNBC հեռուստաալիքի եթերում: Գրում է Gazeta.ru-ն։
Առևտրային և տեխնոլոգիական պատերազմից հետո, նրա խոսքերով, «կլիմայական պատերազմ» է գալու: Նա իր կարծիքը բացատրել է այն հանգամանքով, հաջորդ տասնամյակում կլիմայի փոփոխության թեման գերակշռող կդառնա տնտեսական և քաղաքական դաշտում:
«Հարցը միայն մոլորակը փրկելուն չի վերաբերում: Մենք կարծում ենք, որ կլիմայական ռազմավարությունը գլոբալ գերազանցության ուղի է առաջարկում, քանի որ այստեղ շատ ավելին է վտանգված», - հավելել է Իսրայելը:
Փորձագետը պարզաբանել է նաև, որ էլեկտրամոբիլների արտադրության մեջ առաջատարը նույնպես կարևոր դեր կխաղա, ինչը հետագայում հսկայական առավելություն կտա:
Ավելի վաղ ԱՄՆ-ն Չինաստանին տնտեսության նկատմամբ մոտեցման համար «աշխարհի առաջատար իրավախախտ» էր անվանել։