f

Անկախ

Ապրիլյան պատերազմ. կոտրելով միֆերը (մաս 2)


Միֆ 2. վառելիք չկա կամ անորակ է, իսկ զինվորները առաջնագծում սոված են մնացել

Այս արտահայտությունը կարդալիս բոլորիս մտքին գալիս է սոված զինվորը, որն, ի դեպ, կռվում է բահերով, քանի որ զենք չկա, և երբ փորձում է գործի դնել տանկը, պարզվում է, այնտեղ բենզինի փոխարեն անորակ «սոլյառկա» է:

Այս ստերը ինքնանպատակ չէին տարածվում: Մի կողմից դա մեծ հարված էր պատերազմում զինվորին կորցրած ծնողի համար, որը լցվում էր ատելությամբ, ցասումով, ինչու չէ նաև ծառայությունը շարունակող և դեռ նոր զորակոչվող զինվորների զնողների համար, որոնք իրենց որդիների կյանքին լուրջ սպառնալիք էին տեսնում: Եվ իհարկե դա վարկաբեկում էր Հայոց հաղթանակած բանակը: Խոստովանենք, որ անկախ քաղաքական հայացքներից, անկախ բոլոր սոցիալական դժգոհություններից՝ հիմնավոր կամ անհիմն, ԲԱՆԱԿ-ը այն կետն էր, որտեղ բոլոր ընդդիմադիրները դառնում էին համախոհ: Չէ որ հենց այդ բանակն էր մեր բոլորի անվտանգության երաշխավորը, մեր հպարտության աղբյուրը: Պատահական չէ, որ իր ասուլիսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հենց այդ կոնտեքստում էլ մեկնաբանեց այս ստահոդ տեղեկությունները:

 « Արդեն չորս տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից»,- հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտարարել էր, որ «հասունացել է ժամանակը Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»:

2019 թվականի մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն էր տարածել 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի մասին: Հանձնաժողովը գլխավորում էր իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: (Վերջինս գտնում է, սակայն, որ վաղաժամ է համանման մի հանձնաժողովի ստեղծումը, որն արդեն Արցախյան այս նոր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները կքննի։

Քաղաքական շահարկումները վնաս են բանակին՝ շեշտում է Քոչարյանն ու պնդում՝ հիմա երկրի գլխավոր հարցը անվտանգությունը պետք է լինի: Թերևս այս հարցում համակարծիք ենք պարոն Քոչարյանի հետ, 44-օրյա պատերազմը կքննվի, բայց ոչ այս իշխանության ներկայացուցիչների կողմից):

Ինչևէ, զեկույցը, որ կազմել է ժամանակավոր հանձնաժողովը մեկուկես տարվա ընթացքում, հանրությանը պետք է ներկայացվեր դեռ անցած աշնանը, բայց պատերազմը հետաձգեց ժամկետը։ 97 էջանոց այդ փաստաթուղթը արդեն ուղարկվել է խորհրդարանի նախագահին և շուտով կներկայացվի հանրությանը:

Այդուհանդերձ, բազմաթիվ հարցազրույցներում Անդրանիկ Քոչարյանը և հանձնաժողովի մնացած անդամները տարբեր հարցերին տվել են պատասխաններ, այդ թվում՝ զինամթերքի և սնունդի հետ կապված շահարկումները չեն հաստատվել: Ավելին, դիրքերում սպառազինության և սննդամթերքի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել: Իսկ պնդումը, թե «փամփուշտ չի եղել, մեր զինվորները բահերով են կռվել», դարձյալ չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերվում է վառելիքի սակավության կամ անորակության խնդրին, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ խնդիրը քննարկել են ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ, և նրա փաստարկները համոզիչ են եղել:

Նյութի առաջին հատվածը կարող եք կարդալ այստեղ:

Ապրիլյան պատերազմ Սերժ Սարգսյան անդրանիկ Քոչարյան խմբագրի ընտրանի

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին