РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղեկացրել է, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքեր արդեն հայտնաբերվել են 101 երկրներում: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը հասել է 105586-ի: Ընդ որում՝ անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման նոր 3,610 և մահվան 71 դեպք:
Ինչպես հայտնի է, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսը ներթափանցել է Բուլղարիա, Կոստա Ռիկա, Մոլդովա, ֆրանսիական Գվիանա, Մալդիվներ, Մալթա, Դանիայի Ֆարերյան կղզիներ, ինչպես նաև Ֆրանսիայի Կարիբյան կղզի:
2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տիպի Covid-2019կորոնավիրուսն է դարձել: