f

Անկախ

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԹ ՔԱՂԱՔԱՑԻ ԷՐ Ե՛Ւ 2012-ԻՆ, Ե՛Ւ 2013-ԻՆ, Ե՛Ւ 2014-ԻՆ


Նախօրեին Հայաստանի Փաստաբանների պալատի շուրջ հինգ տասնյակ անդամներ դիմել են ՀՀ Գլխավոր դատախազին՝ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առնվազն մինչեւ 2012թ. Միացյալ Թագավորության քաղաքացի հանդիսանալու, հետեւաբար ՀՀ նախագահ ընտրվելիս վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու սահմանադրական պահանջը խախտելու եւ իր երկքաղաքացիության փաստը թաքցնելու խնդրով:

Ի դեպ,ՀՀ օրենսգրքերին ոչ շատ ծանոթ ընթերցողների համար նշենք, որ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀԿ-ի հանցակցությամբ իր երկքաղաքացիության փաստի թաքցնելը ոչ միայն ՀՀ սահմանադրության ոտնահարում էր (ինչով Սարգսյանը սկսեց պաշտոնավարումը եւ նույնկերպ էլ երեք տարի շարունակեց), այլեւ արվածը քրեական հանցագործություն է, որ, համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 314.1 հոդվածի, պատժվում է ազատազրկմամբ`երեքից հինգ տարի ժամկետով: 

 

Փաստաբանների պալատի անդամներն իրենց դիմումում կենտրոնացել են Արմեն Սարգսյանի` մինչեւ 2012թ. ՄԹ քաղաքացի լինելու փաստի վրա, ենթադրաբար՝ որովհետեւ իրենց տրամադրության ներքո եղած փաստաթղթերն այդքանն են թույլ տվել պնդել:  Մեզ մոտ առկա փաստաթղթերը թույլ են տալիս պնդել Արմեն Սարգսյանի` ոչ միայն 2003-12թթ., այլեւ 2012-13-14թթ. Միացյալ Թագավորության քաղաքացիություն ունենալու փաստը: Շատերը կհիշեն, որ 2018թ. փետրվար-մարտին, երբ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով առաջադրվել էր ՀՀ նախագահի թեկնածու, մենք լրագրողական հետաքննության ամբողջ մի հոդվածաշար տպագրեցինք (կարծեմ, ընդհանուր թվով՝ յոթ, թե տասը հոդված) Արմեն Սարգսյանի կողմից կատարվող քրեական հանգագործության` իր երկքաղաքացիության փաստը թաքցնելու մասին: 

Այդ լրագրողական հետաքննության շրջանակում 2018-ի փետրվարի 27-ին «Հրապարակի» կայքում, իսկ 28-ին օրաթերթում տպագրեցինք «Միացյալ Թագավորության դեսպանատունը, ըստ էության, հաստատեց Արմեն Սարգսյանի 2012-14թթ. բրիտանական քաղաքացիությունը» վերտառությամբ հոդվածը, որտեղ հրապարակել էինք Սարգսյանի 2012-14թթ. ՄԹ քաղաքացի հանդիսանալու պաշտոնական փաստաթղթային ապացույցները: Հոդվածի վերնագիրն արդեն ամեն ինչ ասում էր, բայց այն ժամանակ երկրի քաղաքական-հասարակական շրջանակներում բարձրացած աղմուկն իրավական հետեւանքներ չունեցավ, քանի որ ՀՀԿ-ական խառնակույտը մեծամասնություն էր խորհրդարանում, ծովն իրենց թվում էր ծնկներից, իրավունքը, բարոյականությունն ու օրինականությունն էլ` կատարյալ ավելորդություն: 

Հետո եկավ ՀՀԿ-ի մեղքերի հատուցման ժամանակը, որ երկու-երեք տարի դեռ չի ավարտվում… ՀՀԿ-ն ամբողջ 20 տարի ամեն կարգի ստորություն, հանցագործություն, մեղք ու հանցանք է գործել (Արմեն Սարգսյանին նախագահ կարգելն այդ շարքի դրվագներից մեկն է միայն), որոնց համար հատուցումը բնական է, եթե տարիներ տեւի: Իհարկե, հաջորդիվ գալու է փաշինյանական խառնակույտի հատուցման ժամանակը, բայց ամեն ինչ՝ կարգով, շարքով, հերթով… Դեռ ՀՀԿ-ի, Քոչարյանի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի հերթն է…Նրանք պատժվում են՝ ինչպես խոստացված է Աստվածաշնչում` արդարացի ու դաժան:

Վերադառնալով ՀՀ Քրեական օրենսգրքի 314.1 հոդվածով նկարագրված երկքաղաքացիության փաստը թաքցնելու հանցագործությունը կատարող Արմեն Սարգսյանին, ապա նրա 2012-14թթ. բրիտանական քաղաքացիությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերը կրկին տպագրում ենք՝ իբրեւ սատարում արդարության հասնելու Փաստաբանների պալատի անդամների ջանքերի եւ, անշուշտ, ի գիտություն ՀՀ Գլխավոր դատախազության: 
Հրապարակվող փաստաթղթերն Արմեն Սարգսյանի կողմից պաշտոնապես ներկայացվել են ՄԹ իշխանություններին Eurasia House International-ի հաշվետվությունների հանգամանքով: 
 Ընթերցողների համար պարզաբանենք, որ Eurasia House International-ը Միացյալ Թագավորությունում գրանցված եւ գործունեություն ծավալած ՍՊ ընկերություն է, որը 2002թ. մայիսի 30-ին հիմնադրել է Keith Kahan անուն-ազգանվամբ մի անձ` ստանձնելով դրա տնօրենի եւ քարտուղարի պաշտոնները: Նույն օրը` 30․05․2002-ին, Eurasia House International-ի տնօրեններ են նշանակվել Դեգիրա Նազարբաեւան (Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրը), ՀՀ ներկա նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հրաչ Չիլինգարյանը: Այնուհետեւ, դարձյալ նույն 30․05․2002-ին Keith Kahan-ը հրաժարվել է իր ստանձնած պաշտոններից: 

Ինչու այդքան մեքենայությո՞ւն: Որովհետեւ 2002-ի մայիսի դրությամբ Նազարբաեւան եղել է Ղազախստանի քաղաքացի, Սարգսյանը` Հայաստանի, Չիլինգարյանը` ԱՄՆ-ի, մինչդեռ Միացյալ Թագավորությունում ՍՊԸ հիմնադրման համար հարկավոր էր ՄԹ քաղաքացիություն, ինչն ապահովել է Keith Kahan-ը: Համարյա դատարկ ցուցանակ ծառայած Eurasia House International ՍՊԸ-ն գոյություն է ունեցել մինչեւ 2015թ. եւ քանի որ գոյություն է ունեցել, ապա ամեն տարի փաստաթղթեր է ներկայացրել ՄԹ հարկային իշխանություններին` Her Majesty’s Revenue & Customs եւ Companies House: Հաշվետվությունները գոնե 2010-ից ի վեր բոլոր տարիներին ներկայացվել են ՍՊԸ տնօրեն Արմեն Սարգսյանի կողմից` իր կատարյալ պատասխանատվությամբ: 

HMRC-ին, ներառյալ Companies House-ին սահմանված ժամկետից ուշ փաստաթղթեր ներկայացնելը մասնավորապես, Confirmation Statement (Annual return) ուշացումով ներկայացնելը պատժվում է 5000 ֆունտ ստերլինգի տուգանքով։ Այդ փաստաթուղթը չներկայացնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն: Confirmation Statement-ում կամ Annual return-ում կեղծ տվյալ հայտնելու կամ ընկերությանն ու տնօրենին վերաբերող տվյալների փոփոխությունները չհայտնելու համար HMRC-ն եւ Companies House-ը կարող են լուծարել ՍՊԸ-ն եւ տնօրենի դեմ հետաքննություն սկսել: Հետեւաբար, Eurasia House International-ի տնօրեն պրն Արմեն Սարգսյանը բոլոր տարիներին, ներառյալ երկքաղաքացիության առումով հետաքրքրություն ներկայացնող 2011, 2012, 2013, 2014թթ., պարտաճանաչորեն բրիտանական հարկային իշխանություններին ներկայացրել է Confirmation Statement (Annual return) կոչվող հաշվետվությունները։ Նույն պարտաճանաչությամբ եւ բարեխղճությամբ բոլոր՝ 2011-12-13-14թթ. հաշվետվություններում պրն Սարգսյանը, որպես իր մշտական բնակության երկիր (Country/State Usually Resident), նշել է UNITED KINGDOM, քաղաքացիությունը (Nationality)` BRITISH: Փաստաթղթերը պաշտոնական են, դրանց հրապարակումը պաշտոնական է, ինչն էլ նշանակում է, որ պրն Արմեն Սարգսյանը բրիտանական քաղաքացիություն է ունեցել, հետեւաբար, երկքաղաքացի է եղել առնվազն մինչեւ 2015թ.: 

Իբրեւ վերը շարադրվածի փաստական հաստատում՝ սույն հոդվածի էլեկտրոնային տարբերակին կից, www.hraparak.am-ում կհրապարակվեն լուսապատճեններ Eurasia House International-ի հետեւյալ պաշտոնական փաստաթղթերից, որոնք պրն Արմեն Սարգսյանի կողմից եւ իր պատասխանատվությամբ ներկայացվել են ՄԹ հարկային իշխանություններին (նշված եւ մի շարք այլ էական փաստաթղթերի ամբողջական տարբերակները գտնվում են խմբագրությունում)․ 
1. Annual return made up to 30 May 2011 no member list 
2. Total exemption small company accounts made up to 31 May 2011 
3. Annual return made up to 30 May 2012 no member list 
4. Total exemption small company accounts made up to 31 May 2012 
5. Annual return made up to 30 May 2013 no member list 
6. Total exemption small company accounts made up to 31 May 2013 
7. Annual return made up to 30 May 2014 no member list 
8. Total exemption small company accounts made up to 31 May 2014: 

Նշված բոլոր ութ փաստաթղթերում առկա են պրն Սարգսյանի ձեռագիրը, ստորագրությունը, Մեծ Բրիտանիայում մշտակեցության եւ բրիտանական քաղաքացիության հավաստումները համապատասխան տարեթվերին:

Բայց սա դեռ կես պատմությունն է, որի մասին ես ասել եւ գրել եմ 2018-ին: Ավելի հետաքրքիրն այն է, որ Արմեն Սարգսյանի բրիտանական քաղաքացիությունը երբեւէ չէր դադարել, ոչ միայն 2018-ի դրությամբ, երբ նա ՀՀԿ-ի ձեռամբ եւ հանցակցությամբ ընտրվում էր ՀՀ նախագահ, այլեւ՝ դրանից հետո: 

Մեծ Բրիտանիայի Home Office-ից (Ներքին գործերի նախարարությունից) իմ FOI Request հարցմանն ի պատասխան 2019-ին ուղարկված FOI Response փաստաթղթից այն տպավորությունն էր, որ Արմեն Սարգսյանը ՄԹ քաղաքացի էր նաեւ 2019-ին: Գուցե՝ նաեւ այսօր: Այդ մասին՝ վաղվա համարում:

Փաստաթուղթ 1

 

Փաստաթուղթ 3

 

Փաստաթուղթ 5

Փաստաթուղթ 7

Փաստաթուղթ 4

Փաստաթուղթ 8

Արմեն Սարգսյան քաղաքացիություն Մեծ Բրիտանիա

Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ավելին
Ավելին