f

Անկախ

Չինաստանն անհատույց օգնություն կտրամադրի՝ Հանրային հեռուստատեսության նոր տաղավարի կառուցման համար


Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի  ստորագրմանը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը տրամադրել 100 մլն չինական յուան (մոտ 15,5 մլն դոլար) գումարի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր տաղավարի կառուցման եւ այլ համատեղ համաձայնեցված ծրագրերի իրականացման նպատակով:

Միաժամանակ, Հայաստանի Հանրային հեռուստատեսության զարգացմանն ուղղված ծրագրի իրականացման նպատակով ՉԺՀ Կառավարության կողմից անհատույց օգնություն է տրամադրվել ներքոնշյալ համաձայնագրերով.

•             2014թ. սեպտեմբերի 24-ին եւ 2015թ. հուլիսի 14-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրերով «Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսության զարգացման» ծրագրի հետազոտության եւ«Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսության հեռարձակման նոր տաղավարի նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացման» նպատակով հատկացվել է  համապատասխանաբար 500 հազ.  եւ 580 հազ.  չինական յուան՝  2005թ. հունիսի 13-ին հայտագրերի փոխանակմամբ կնքված համաձայնագրով հատկացված գումարից:

•             2015թ. փետրվարի 3-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրով չինական կողմը «Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսության տեխնիկական վերազինման” ծրագրի իրականացման համար տրամադրել է թվային շարժական հաղորդիչ կայան (HD Digital OB Van) եւ տեղադրել է Հանրային հեռուստաընկերության կենտրոնական կառավարման սարքասրահի ավտոմատացման համակարգը (HD Master Control room), որը հնարավորություն է ընձեռում HD թվային հեռարձակման համար: Նշված ծրագրի ծախսերն իրականացվել են «Հայաստանի Հանրապետությանկառավարության  եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանկառավարության միջեւ 2013թ. սեպտեմբերի 10-ին եւ 2014թ. դեկտեմբերի 23-ին կնքվածտեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի շրջանակներում հատկացված գումարներից:

•             «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջեւ 2015թ. մարտի 25-ին եւ 2016թ. հունիսի 6-ին կնքված տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվել է 120 մլն. չինական յուանի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի կառուցման հաստատված ծրագրի եւ այլ ծրագրերի քննարկման եւ իրականացման համար: Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվել է նախագիծ՝ նոր տեխնոլոգիաներին համապատասխան, բարձր ձայնամեկուսացմամբ եւ ակուստիկայով, 1000 քմ տարածքով հեռուստաընկերության նոր տաղավար կառուցելու վերաբերյալ: Տաղավարը հագեցված կլինի թվային եթերային սարքասրահով եւ տաղավարային այլ տեխնիկայով` լուսային, ձայնային համակարգեր, կամերաներ, կռունկ եւ այլն: 

Դրանց հիման վրա ստորագրման է նախապատրաստվում նամակների ձեւով կնքվող համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման վերաբերյալ, որը կիրականացվի այդ համաձայնագրերով նախատեսված անհատույց օգնության միջոցներից:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը: Այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին:

ՀՀ Կառավարություն Չինաստան Հանրային հեռուստաընկերություն

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին