ԱՄՆ-ն, Պետքարտուղարության կողմից հրապարակված Մարդու իրավունքների ամենամյա զեկույցի Հայաստանին վերաբերող գլխի նախաբանում պաշտոնապես հաստատելէ Թուրքիայի մասնակցությունը 2020 թվականի Արցախի պատերազմին:
«Այն բանից հետո, ինչ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, վերականգնեց վերահսկողությունը չորս հարակից շրջանների նկատմամբ, որոնք սեպարատիստների կողմից վերահսկվում էին 1994 թվականից ի վեր, Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին կնքված հրադադարը ապահովեց ևս երեք շրջանների խաղաղ վերադարձը Ադրբեջանին, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայումը»:
Զեկույցում նշվում է նաև, որ «1995 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագությամբ ընթացող միջազգային միջնորդության առարկա»: