f

Անկախ

Մարտի 8-ի առիթով հիշենք՝ հետխորհրդային երկրներից ՄԻԵԴ-ի առաջին կին դատավորը հայ է։


Մարտի 8-ի՝ կանանց հաջողություններն ու ջանքերը գնահատելու օրվա առիթով շնորհավորում եմ Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանին ու Արևիկ Պետրոսյանին, որոնք իրենց խելքով, իրենց ջանքերով ու իրենց պրոֆեսիոնալիզմով են բարձունքների հասել ու հիմա, ինչպես Դիանա Աբգարի անունն են թնդացնում հայ ֆեմինիստները, էնպես նրանց անունը պիտի թնդար։

Քանի որ մարտի 8-ը նաև կանանց պայքարի կամ էլ պայքարող կանանց օրն ա, այս տեսակետից ներկայիս Հայաստանում առանձնանում են հենց էս երկու կանայք, որոնք դիմադրում են թե՛ իշխանական ուժին, թե՛ իշխանական ուժ դարձած իրավապաշտպանությանը, ու իրենց հասցեին հնչող զրպարտությունների, հայհոյանքների, ատելության խոսքի համար ոչ միայն աջակցություն չեն ստանում կանանց իրավունքների պաշտպանության համար երթեր անողներից, այլ ընդհակառակը` նրանք, ովքեր պետք է համերաշխություն ու աջակցություն ցուցաբերեին, ողջունում են կին դատավորներին աշխատանքից ապօրինաբար հեռացնելու տղամարդու որոշումն ու քաղաքական երազանքը։

Երկու կին դատավորների պահվածքն այն պահից, երբ հայտարարեցին, որ դատավորի տված իրենց երդումը որևիցե դեպքում թույլ չի տա օգտվելու վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից [կաշառքից] սկզբունքայնության, արժանապատվության, անկաշառության օրինակ պիտի լիներ Հայաստանի թե՛ կին, թե՛ տղամարդ բնակիչների համար։ Սակայն, ինչպես նախորդ դարում էին Արևմուտքում շատ ֆեմինիստներ ու այլ գործիչներ հալածվում իշխանությանը չհնազանդվելու, դիմադրելու ու իրենց սկզբունքայնության համար, էնպես էլ Գյուլումյանն ու Պետրոսյանն են հալածվում հիմա Հայաստանում։ Բայց մի տարբերությամբ, ինչպես նշեցի, այն համայնքը, որը պիտի աջակցեր, անցել է հակառակ բևեռ՝ հայ ֆեմինիզմը դարձնելով իշխանության արբանյակ։ Վստահ եմ, որ հետագայում պատմությունն ամեն ինչ իրա տեղը կդնի, ինչպես դրեց բազմաթիվ գործիչների արժանիքները, որոնք իրենց ժամանակաշրջանում հալածվում էին իշխանությունների կողմից։

Ու քանի որ տարածված երևույթ է առաջիններին փառաբանելը, ինչպես փառաբանվում է Դիանա Աբգարը որպես առաջին կին դեսպան, ուրեմն արժե նշել, որ Ալվինա Գյուլումյանը նաև առաջին հայ, ուրեմնև առաջին հայ կին ու, ընդհանրապես, հետխորհրդային երկրներից առաջին կին դատավորն է եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։


 

ՖԲ Գրառում Հովհաննես Իշխանյան Մարտի 8

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին