f

Անկախ

Հայրենիքի փրկության ճանապարհին բուսած տատասկը՝  «քյար»-ի համախտանիշը


Օրերս մինչ այս ինձ համար անհայտ մի կայքում (tiv1) հոդված հրապարակվեց «Ամենը ջուրը լցվեց, մնաց միայն առաջադրված մեղադրանքը» վերնագրով, որը հաճույքով կստորագրեր յուրաքանչյուր հայրենասեր ադրբեջանցի կամ թուրք: Բայց ստորագրել է մի հայ կին՝ Քրիստինե Հովսեփյան:

Բանի տեղ դնե՞լ, թե՞ ոչ

Հոդվածը նվիրված է Հայրենիքի փրկության շարժմանը և մասնավորապես այդ շարժման առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին: Գրված է հեգնախառն և անթաքույց հրճվանքով առ այն, որ շարժումը, իր կարծիքով, ձախողված է, և Վազգեն Մանուկյանին այս շարժումից մնաց միայն հիասթափությունը և իրեն առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: «…Միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ակնառու նեղսրտած է եղել,- գրում է նա շարժման առաջնորդների հավաքի մասին,- իր ելույթում էլ շեշտել է, որ շարժման առաջնորդներն անհրաժեշտ ջանքեր չեն գործադրել իշխանափոխության հասնելու «տատասկապատ» ճանապարհին»: Ապա առանձին ինքնագոհությամբ նշում է, որ «տատասկապատ» բառն ինքն է «օդից կախված լուրերին» ավելացրել՝ իր խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար: 

Այնուհետև իր կարծիքով բացատրում է, թե որոնք են այդ տատասկները, այսինքն՝ դժվարությունները, և իր «պատկերավոր  բարձրությունից» արձանագրում է, որ չնայած գործադրված ջանքերին, ամեն ինչ ջուրը լցվեց:

Ի՞նչ անել, արձագանքե՞լ: Որ ի՞նչ, պաշտպանել շարժումն ու Մանուկյանի՞ն, ումի՞ց, ինչ-որ գրչակի՞ց, ծիծաղելի է: Ուստի շատերը կասեն՝ Մանուկյա՜նն ուր, սրանք ուր, բան ես գտել, բանի հետևից ես ընկել: Թերևս ճիշտ կլինեն:

Բայց հարկ է հիշեցնել, որ տարիներ առաջ էլ մի միջակ լրագրող ջանասիրաբար գրում էր, թե Հայաստանի ազատագրած հողերը մերը չեն, ուրիշինն են, ուստի պետք է վերադարձվեն: Ոչ ոք բանի տեղ չէր դնում, լրագրողը շարունակում էր  և շարունակում էր արդեն որպես քաղաքական գործիչ ու մեծ թվով հետևորդներով՝ թերթի էջերից տեղափոխվելով արդեն հանրահավաքների հարթակներ ու բարձր ամբիոններ, այժմ էլ արդեն կոչ անելով քշել Հայաստանից բոլոր արցախցիներին: էլի բանի տեղ չէինք դնում, այնքան, մինչև որ դարձավ երկրի տեր ու տնօրենը և դիակների վրայով քայլելով՝ միս ու արյուն տվեց իր զառանցանքներին: Եթե ժամանակին արժանի ուշադրություն դարձնեինք և արձագանքեինք, գուցե այսօր էլ այս ամոթալի վիճակում չլինեինք:  Ո՞վ գիտի:

Բացի այդ, ի՞նչ տարբերություն այս կնոջ և Ազգային ժողովի այն տասնյակ կին պատգամավորների միջև, օրինակ՝ սրա և Լենա Նազարյանի կամ Մարիա Կարապետյանի, որոնց «մտքի գոհարները» տքնաջան քննարկում ենք: Այնպես որ ի՞նչ իմանաս, թե վաղն էլ սա չի անցնի հերթական արտահերթ ընտրություններում «ՔՊ»-ների ցուցակը և այժմ էլ կեղտոտ կոշիկներով չի մտնի օրենքների կամ  կառավարության ծրագրերի կազմման անդաստանը:

Այսուհանդերձ չի կարելի չմահաձայնել սույն հրապարակման հեղինակին մի հարցում: Իրոք հայրենիքի փրկության ճանապարհը պատված է տատասկներով, առհասարակ ողջ երկիրն է պատվել այդ չարիքով, որի իրական թիվն ու չափը առայժմ ոչ ոք հստակ  չգիտի: Չլիներ այդ համատարած ու խոր արմատներ ձգած չարիքը, կհաջողվե՞ր մի մարդու ի կատար ածել իր նենգ ծրագրերը: Այդ «տատասկաներն» են, որ հլու-հնազանդ կատարել են նրա անօրինական հրամանները և այժմ էլ զենքով ու գրչով պաշտպանում են նրան բոլորից, ովքեր ձգտում են հեռացնել նրան:

Ե՞րբ բուսնեցին ու տարածվեցին այդ տատասկները, այս երեք տարո՞ւմ: Անհավանական է: 

«Քյար»-ի համախտանիշը

Ուշագրավ է, որ սույն հրապարակումն արտատպման է արժանացել նույն տրամաչափի ուրիշ կայքերում (mediaarm.am, armtime247.ru) և տարածման՝ սոցցանցերի խմբերում, միայն թե ուրիշ վերնագրով՝ «Ինչ «քյար» մնաց Վազգեն Մանուկյանին. տխուր ու ցավալի վերջաբան»: Ակնհայտորեն արտատպողներն ավելի մեծ լսարան ապահովելու ձգտումով փորձել են ավելի սրամիտ ու կանչող վերնագիր դնել՝ ակամա մատնելով իրենց ճղճիմ էությունը: Խոսքն այդ թրքախառն «քյար» (այսինքն՝ օգուտ, շահ) բառի մասին է:  

Մեզանում մի հոծ շերտ կա, որի կյանքի գերագույն իմաստը հանգում է այդ «քյար»-ին: Ընդ որում, խիստ նեղ անձնական՝ սկսած համեստ աշխատատեղից, կայուն աշխատավարձից, հավելավճարից մինչև այս կամ այն պաշտոնը: Դրանով է չափվում ամեն ինչ: Դրանով է պայմանավորված քաղաքական այս կամ այն ուժին հարելը, նայած, թե որից է ակնկալվում այդ անձնական «քյարը»: Հայրենիքը, երկիրը, պետությունը, ազգային արժանապատվությունը, հայրենակիցների կյանքն ու տառապանքներն այս հասկացության մեջ չեն տեղավորվում: Նրանց «քյար»-ը միայն և միայն տվյալ պահի իշխանության հետ է կապվում: Ուստի երբ հանդիպում են մեկին, որը մտահգություն է  հայտնում երկրի կացության ու ապագայի մասին, զարմացած հարցնում են՝ բա քո քյարը ո՞րն է: Հետևաբար կարելի է և զվարճանալ, երբ ինչ-որ մարդիկ հայրենիքի փրկության համար ջանքեր են թափում և այդ ջանքերը ջուրն են լցվում:

Սա է անկախության 30 տարիների մեր գլխավոր «նվաճումը»: Անկախություն ձեռք բերեցինք, որպեսզի որպես ազգ ու պետություն զարգանալու ուղին բռնենք, ուրիշ ազգերի ու պետությունների հետ հավասարը հավասարի պես ոտք մեկնենք, բայց իրականում մտանք խղճուկ գոյատևման  փակուղին, որտեղ երկրի պաշտպանները՝ բարձրաստիճան զինվորականները, դառնում են երկիրը վաճառքի հանած մի բախտախնդիրի կամակատար, շարքային զինվորները մսաղացն են նետվում, ոստիկանները դառնում են այդ առևտրականի կենդանի վահանը, իսկ մյուս իրավապահներն ու օրենսդիրներն այդ ամենին օրենքի հանդերձներ են հագցնում՝ իսկապես ջուրը լցնելով մեր հարյուրամյակների նվիրական երազանքը:

Ո՞վքեր են մեղավորները, այդ «քյար»-ի համախտանիշով տառապողնե՞րը, թե բոլորս, որ մեր թողտվությամբ հնարավոր դարձրինք այդ համախտանիշի զարգացումը և հենց սկզբից արմատախիլ չարեցինք այդ տատասկը: Քանի դեռ այս հարցը պատասխան է որոնում, մնալու ենք փակուղում  կամ դուրս ենք գալու դրանից արդեն ուրիշ՝ ոչ մեր պետությունում: 

 

 

Հայրենիքի փրկության շարժում մամուլ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին