РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահի ծովային նավահանգիստների և Սուեզի ջրանցքի զարգացման հարցերով խորհրդական ծովակալ Մոհաբ Մամիշը անվանել է Ever Given բեռնարկղի հետ կապված միջադեպի պատճառը, որն ավելի վաղ արգելափակել էր ջրանցքը: Գրում է Gazeta.ru-ն։
Նա բացառել է, որ միջադեպի պատճառը կարող է լինել նավի վրա կատարված դիվերսիան:
«Ո՛չ, ո՛չ, բացարձակապես», - նշել է Մամիշը ՝ պատասխանելով ՝ նավի վրա դիվերսիաների հնարավորության մասին լրագրողների հարցին, ինչի արդյունքում այն կարող էր հանգեցնել ուղու փոփոխության:
Ըստ նրա՝ միջադեպի պատճառ են դարձել քամիներն ու եղանակային վատ պայմանները:
Դրանից առաջ Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել էր,, որ Սուեզի ջրանցքի արգելափակման հետ կապված միջադեպի պատասխանատվությունը կրում է Ever Given նավապետը: Նա նաև նշել է, որ ջրանցքի երկայնքով նավարկությունը վերսկսվել է:
Երկուշաբթի՝ մարտի 29-ին, 27 հազար խորանարդ մետր ավազի դուրսբերումից հետո փրկարարներին հաջողվեց ազատել Ever Given նավը: Ավելի ուշ հաղորդվեց, որ նավը սկսել է շարժվել դեպի հյուսիս՝ լճերի ուղղությամբ։
Լրատվամիջոցները հաշվարկել են, որ Սուեզի ջրանցքի խցանման պատճառով ծովային բեռնափոխադրումները թանկացել են: