f

Անկախ

Մարտի 8. ի՞նչ ենք տոնում և ո՞ւմ ենք շնորհավորում


Այս օրը հատուկ նշելու ավանդույթը մեզ ժառանգություն է մնացել խորհրդային ժամանակներից: Անկախության առաջին տարիներին, երբ խորհրդային ամեն ինչից ձերբազատվելու մեծ մղում կար, սա անցյալում թողնելու փորձ արվեց: Եվ որպեսզի դա չդիտվեր որպես կանանց դեմ արշավ, սահմանվեց Մայրության տոնը՝ Ապրիլի 7-ը: Չհաջողվեց: Ապրիլի 7-ը չարմատացավ, հավանաբար քարոզարշավը բավարար չէր, մարդիկ շարունակում էին ոչ պաշտոնապես մեծարել կանանց մարտի 8-ին: Պարզվեց՝ տոնն իսկապես տոն լինելու համար հիշողություն պետք է ունենա, այլ կերպ ասած՝ անցյալ ու ավանդույթ: Մարտի 8-ը ուներ դա, Ապրիլի 7-ը՝ ոչ, թեպետ հստակ կար այն ընկալումը, որ Մարտի 8-ը օտարամուտ է, իսկ Ապրիլի 7-ը՝ մերը՝ հայկականը: Եվ խնդիրը ինքնաբուխ շատ յուրօրինակ լուծում ստացավ. աննկատելի մեջտեղ եկավ այսպես կոչված «կանանց միամսյակը»՝ տարվա մարտի 8-ապրիլի 7 ժամանակահատվածը, երբ այս կամ այն չափով անդրադառնում են կանանց, նրանց հոգսերին ու հաջողություններին, հետո մոռանում մինչև մյուս տարի: Եվ սա արդեն ավելի քան երկու տասնամյակի ավանդույթ է:

Իսկ աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր կերպ ամեն տարի հարց են տալիս՝ վերջապես սա ի՞նչ է, տո՞ն, թե պայքարի օր հանուն կանանց իրավունքների: Ուստի ամեն տարի կրկին ու կրկին անդրադառնում են այս օրվա ծագման պատմությանը: Նույնիսկ այնքան են խորացել, որ իսպառ կասկածի տակ են դրել ամենահայտնի ու տարածված վարկածը և բավական ծիծաղելի՝ առնվազն կասկածելի եզրակացության հանգել:

Ինչպես գիտենք, ամենաընդունված վարկածն այն է, որ այս օրը կապվում է պատմական «դատարկ կաթսաների երթի» հետ, որը տեղի է ունեցել 1857 թ. մարտի 8-ին Նյու Յորքում: Ասում են՝ այն ժամանակ տեքստիլի ներկարարական ֆաբրիկաներում աշխատող կանայք ըմբոստացել էին աշխատանքի վատ պայմանների և ցածր աշխատավարձի պատճառով: Նրանք թմբկահարում էին կաթսաները՝ պահանջելով 10-ժամյա աշխատանքային օր 16-ի փոխարեն, տղամարդկանց հավասար աշխատավարձ և ընտրական իրավունք:

Հիմա ասում են, որ իրականում 1857 թ. Նյու Յորքում բողոքի ցույցի էին դուրս եկել ոչ թե տեքստիլի բանվորուհիները, այլ մարմնավաճառները: Նրանք պահանջում էին վճարել նավաստիների աշխատավարձը, քանի որ վերջիններս էին օգտվում մարմնավաճառների ծառայություններից և վճարելու դրամ չունեին:

Բայց որքան էլ պնդեն այս վարկածի հեղինակները, սա եղանակ չի փոխում, միևնույն է, մարտի 8-ը կապվում է կանանց իրավունքների պայքարի հետ:  Հետագայում՝ XIX դարի վերջին և XX դարասկզբին, պարբերաբար սուֆրաժիստուհիների (կանանց ընտրական իրավունքի համար պայքարողների) հզոր ցույցեր էին տեղի ունենում Եվրոպայի տարբեր երկրներում:  

Մարտի 8-ն արդարացիորեն կապվում է նաև նշանավոր գերմանացի կոմունիստԿլարա Ցետկինի անվան հետ, համարվում է, որ նա է հիմնադրել Մարտի 8-ի տոնը: 1910 թ. Կոպենհագենում՝ կանանց համաժողովում, նա կոչ արեց աշխարհին Մարտի 8-ը սահմանել Կանանց միջազգային օր:  Եվ նա նկատի ուներ, որ այդ օրը կանայք պետք է դուրս գան հանրահավաքների ու ցույցերի՝ հանրության ուշադրությունը հրավիրելով իրենց խնդիրների վրա:

«Եթե այն կանանց՝ սուֆրաժիստուհիներին, որոնց պարտական ենք Մարտի 8-ի տոնի համար, ասեին, որ 100 տարի անց կանայք այդ օրվան կպատրաստվեն գեղեցկության սրահներում, ապա տղամարդկանցից ծաղիկներ, օծանելիք և հաճոյախոսություններ կընդունեն, այդ կանայք հաստատ հունից դուրս կգային: Իսկ Կլարա Ցետկինի արձագանքն ուղղակի դժվար է երևակայել»,- գրում են այսօրվա տեսաբանները:

Բայց հարց է ծագում՝ վա՞տ է, որ կանայք այդ օրը հենց այնպես իրենց լավ զգալու հնարավորություն են ունենում, հաճույք են ստանում՝ վայելելով մերձավորների մեծարանքը: Ինչո՞ւ տոն չպարգևել նրանց, թեկուզ եթե այդ օրվա նշանավորումը արհեստական է կամ լրիվ ուրիշ՝ քաղաքական  թե մարդու իրավունքների պայքարի արմատներ ունի: Ավանդույթ կա արդեն, որը որևէ կոչով կամ հիմնավոր փաստարկներով չես կարող փոխել:

Մարտի 8-ը տևական ժամանակ սովորական աշխատանքային օր էր, և միայն 1965  թե 1966 թվականին էր, որ Խորհրդային Միությունում այն տոն հայտարարվեց որպես Կանանց միջազգային օր, որպես ոչ աշխատանքային օր: Հայաստանի Հանրապետությունը հավանաբար այն եզակի պետություններից է, որ պահպանել է այդ տոնը որպես հանգստյան օր:

Ներկայումս Կանանց միջազգային օրվա մեծ ջատագով է Միավորված ազգերի կազմակերպությունը, որ 1977 թ. առաջարկեց անդամ պետություններին սահմանել Կանանց միջազգային օր, և ընտրվեց հենց մարտի 8-ը: ՄԱԿ-ի անդամ պետությունների համար այդ օրը առիթ է, որպեսզի բարձրացնեն կանանց խոցելի խմբերի, սեռերի իրավունքների և հնարավորությունների հավասարության և շատ այլ հարակից խնդիրներ: Եվ ամեն տարի, ի դեպ, այդ օրվա համար որոշակի կարգախոս կամ թեմա է ընտրվում: Այս տարվա թեման դարձյալ հավասարությունն է՝ #EachforEqual («Ամեն ինչ հավասարության համար») կարգախոսով:

Ունե՞ն մեր կանայք հավասարության խնդիրներ: Իրավունքների առումով՝ ոչ, հնարավորությունների՝  այո: Ավելին, 2018 թ. իշխանափոխությունից հետո  շատ բան է փոխվել, հին հիմնախնդիրները չլուծված՝ նորերն են առաջացել: Բավական է միայն ասել, որ  անհավասարության խնդիր կա ոչ միայն կանանց և տղամարդկանց միջև, այլև հենց կանանց մեջ: Չմոռանանք, որ մեր հասարակությունն այսօր բաժանել են սևերի և սպիտակների, հետևաբար կանայք էլ են դասակարգված, և ըստ ամենայնի՝  խտրականություն կա ոչ միայն սեռի հատկանիշով, այլև քաղաքական: Ինչին արժանանում են «սպիտակ» կանայք, բնավ վերապահված չէ «սևերին»: Բայց սա այլ խոսակցության նյութ է, ոչ այսօրվա, քանի որ Մարտի 8-ը մեզանում իսկապես տոն է:  

Ուստի այսօր կարևոր ենք համարում միայն շնորհավորել կանանց և մաղթել սովորական մարդկային երջանկություն՝ սեր և խաղաղություն ընտանիքներում և ողջ երկրում, անվտանգություն, բարեկեցիկ կյանք և հավատ, որ մեր երեխաներին ու թոռներին իսկապես ազատ, ժողովրդավար, իրավական պետություն ենք թողնելու: Իսկ կանանց խնդիրների մասին խոսելու համար մենք ժամանակ ունենք՝ մի ամբողջ միամսյակ: Եվ ոչ միայն:

 

 

Հասարակություն Մարտի 8

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին