f

Անկախ

Հայաստան, Պարսկաստան, Չինաստան կամ հակառակը` Չինաստան, Պարսկաստան, Հայաստան


Կրոնական, փիլիսոփայական և պատմական բովանդակությունը այն հիմքերն են, որոնք ազդում են քաղաքակրթության հետագա զարգացման վրա, ազգերի աշխարհայացքի վրա: Հայի, պարսիկի և չինացու կրոնական ու փիլիսոփայական բովանդակության հիմքերը տարբեր են, իսկ պատմական բովանդակության հիմքերն ունեն որոշ կարևոր նույնականություն:

Կարևոր նույնականություններից են. երեք ազգերն էլ շատ հին են` ունեն մի քանի հազարամյակների պատմություն, երեքն էլ աշխարհաքաղաքականության մեջ մի քանի հազար տարիների ընթացքում ունեցել են բարձր քաղաքակրթական վերելք, երեքն էլ զարգացել են իրենց բնիկ տարածքում:

Քաղաքական տեսանկյունից Հայաստանը, Պարսկաստանը և Չինաստանը մի քանի հազարամյակների ընթացքում անցել են ցիկլապես կրկնվող քաղաքական միասնության և մասնատման ժամանակահատվածների միջով, որոշ դեպքերում մասամբ կամ ամբողջությամբ դարձել օտար պետությունների մաս:

Երեկ Չինաստանը և Իրանը ստորագրեցին ընդարձակ պայմանագիր, որը նախատեսում է հսկայածավալ չինական ներդրումներ Իրանում՝ 25 տարվա ընթացքում: Այս գործարքը հնարավորություն է Իրանի համար նավթի դիմաց դուրս գալու միջազգային մեկուսացումից: Իսկ Չինաստանը 400 միլիարդ դոլարի ներդրումային գործարք կնքելով Իրանի հետ՝ հնարավորություն է ձեռք բերում ուժեղացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում:

Իրանը գտնում է, որ պայմանագիրը կարող է շատ արդյունավետորեն նպաստել իրանա-չինական հարաբերությունների խորացմանը, իսկ Չինաստանը Իրանի հետ պայմանագիրը համարում՝ «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ռազմավարության մաս, որը պետք է ապահովի «Նոր Մետաքսի ճանապարհ»՝ մեգածրագրի իրականացումը:

«Չինաստանը ամուր աջակցում է Իրանին՝ իր պետական ինքնիշխանության և ազգային արժանապատվության պաշտպանության հարցերում», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար՝ Վանգը, երեկ՝ Իրանի նախագահ Հասան Ռուխանիի հետ հանդիպման ժամանակ:

400 միլիարդ դոլար չինական ներդրումները` ներդրվելու են տասնյակ ոլորտներում, ներառյալ՝ բանկային, հեռահաղորդակցության, առողջապահական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև նավահանգիստների ու երկաթուղիների շինարարության մեջ: Փոխարենը Չինաստանը կստանա զգալի չափով կանոնավոր նավթի մատակարարում:

Նախագիծը նախատեսում է ռազմական համագործակցության խորացում, ներառյալ համատեղ զորավարժություններ և վարժանքներ, զենք արտադրելու ուղղությամբ համատեղ հետազոտություններ և փորձարկումներ, ինչպես նաև հետախուզական տվյալների փոխանակում:

Նախագահ Ռոհանիի գլխավոր խորհրդական՝ Հեսամոդին Ասենան, պայմանագիրը անվանել է «հաջողակ դիվանագիտության օրինակ», ասելով, որ «դա Իրանի զորության նշանն է` մասնակցելու կոալիցիաներին և չմնալ մեկուսացված»: Նա այն անվանել է «երկարաժամկետ համագործակցության կարևոր որոշում, երկար բանակցություններից և համատեղ աշխատանքից հետո»:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն փաստաթուղթը անվանել է՝ «հարաբերությունների ամբողջական ճանապարհային քարտեզ», հաջորդ քառորդ դարի համար:

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը մենք՝ հայերս, ունեինք շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով հայկական պետականություն, որը ուներ շուրջ 185 կիլոմետր սահման Իրանի հետ: Բայց պարզվում է, որ մենք այդ տարածքի և պետականության արժեքը չգիտեինք: Պարզվում է, կարելի էր այդ հայկական պետականության տարածքը դարձնել առևտրի առարկա, ինչ-որ փոխզիջումների հիման վրա վարել բանակցություններ, և չճանաչել արդի հայոց պետականության տարածքի նկատմամբ իրավունքներ:

Կես տարի առաջ մենք կորցրեցինք հայոց արդի պետականության անվտանգության երաշխավոր և տնտեսության կարևոր սյուն` Արցախի զգալի մասը, այդ թվում՝ նրա Իրանի հետ շուրջ 135 կիլոմետր ռազմավարական նշանակության սահմանը:

Ինչո՞ւ կորցրեցինք և ինչո՞ւ էր Իրանը չեզոք մեր այդ կորստի հարցում: Համոզված եմ՝ Իրանը քաջ պատկերացնում էր` փաստարկված գիտեր, որ Հայաստանը հուսալի գործընկեր չէր կարող լինել, քանի որ Հայաստանը թուրք-ադրբեջանական կոալիցայի մեջ էր պատրաստվում մտնել: Այդ կոալիցիայի անդամ դառնալու համար Հայսատանը հանձնեց Արցախի զգալի մասը և պատրաստվում է հանձնել Մեղրին:

Մեղրիի հանձնումը բավականին զգայուն է դարձել Իրանի համար: 2021 թվականի հունվարի 27-ին Երևանում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ասել է՝ Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է։ Իրանը չի ցանկանում հանդուրժել Հայաստանի կողմից Հայաստան-Իրան՝ շուրջ 45 կիլոմետր սահմանի հանձնումը, թուրք-ադրբեջանական դաշինքին:

Իրանը արդեն մշակել և ընդունել է իր ապագա 25 տարիների ռազմավարությունը, որը ներառում է «Նոր Մետաքսի ճանապարհ» մեգածրագրի իրականացումը:

Մենք` հայերս, լինելով պարսիկների և չինացիների պես հին ազգ, նույնիսկ կես տարվա ծրագիր չունեցանք, ազատվելու Արցախը վաճառողից և թուրք-ադրբեջանական դաշինքի մեջ մտնել ցանկացողներից:

Մենք` հայերս, չբանեցրեցինք դիվանագիտություն, չունեցանք զորություն մասնակցելու կոալիցիաներին և չմնալու մեկուսացված, չունեցանք երկարաժամկետ համագործակցության կարևոր որոշում դաշնակիցների և գործընկերների հետ:

Մենք` հայերս, չունենք դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունների ամբողջական ճանապարհային քարտեզ:

Հին ենք, բայց անկազպակերպ, հին ենք, բայց չգիտենք պետականության զորությունը, հին ենք, բայց չգիտենք մեր երկրի աշխարհաքաղաքական խաչմերուկ լինելու արժեքը, հին ենք, բայց չենք ցանկանում պարսիկների և չինացիների նման լինել ժամանակակից:

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

28 մարտի, 2021 թվական

Երևան

Զարուհի Փոստանջյան ՖԲ Գրառում Չինաստան Իրան

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին