Բեյրութում նոր կառավարության միջոցառումների հակառակորդների և ոստիկանության բախումներ են տեղի ունենում, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը:
Ցույցերի մասնակիցները քարեր են շպրտում ոստիկանների վրա, ոստիկանությունը ստիպված ջրցաններ է օգտագործում: Բախումները տեղի են ունենում նաև Լիբանանի խորհրդարանի շենքի մոտ:
Դրանք սկսվել են, երբ նախօրեին Լիբանանի նոր վարչապետ Հասան Դիաբը հայտնել է, որ իր կաբինետը նոր մեթոդներ կկիրառի, մասնավորապես՝ տնտեսության և ֆինանսների ոլորտում:
Հեռուստակայանը հիշեցնում է, որ մինչ այս Լիբանանը քաղաքական վակուումի մեջ էր, քանի որ երեք ամիս չէր հաջողվում կառավարություն ձևավորել: Նախորդ կառավարությունը հրաժարական տվեց ընդվզումների հետևանքով, որոնք սկսվել էին հոկտեմբերի երկրի ծանր տնտեսական իրավիճակի պատճառով: