Թուրքական կողմը կեղծավոր է անվանել Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը, որի համաձայն միգրանտներին որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելն անթույլատրելի է: Համապատասխան հայտարարությունը ներկայացված է Թուրքիայի արտգործնախարարության կայքում: Գրում է Gazeta.ru-ն:
Թուրքիայի արտգործնախարարությունը նշել է, որ ԵՄ-ն «չի կարող գիտակցել այն արտակարգ ծանրաբեռնվածությունն ու ջանքերը», որոնց բախվում է Թուրքիան միգրացիոն հարցերում:
«Այն մեղադրանքը, որ երկիրը ... օգտագործում է միգրացիայի խնդիրը քաղաքական նպատակներով, կեղծավոր մոտեցման նոր ապացույց է ...», - նշել են հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում:
Նախարարությունում նաև հավելել են, որ ԵՄ-ն չի հետևում իր սեփական սկզբունքներին և արժեքներին ՝ աջակցելով Հունաստանին, որը խախտում է միջազգային իրավունքը և մարդու իրավունքները՝ թույլ չտալով փախստականներին շրջանցել իրենց սահմանները՝ խախտելով Ժնևի 1951 թվականի կոնվենցիան և ԵՄ օրենսդրությունը:
«ԵՄ-ն Թուրքիային ուղղված կոչերի փոխարեն պետք է կատարի 2016թ. մարտի 18-ին Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագրով իր խոստումները », - նշվել է փաստաթղթում:
Փետրուարի վերջին, Իդլիբում իրավիճակի սրման պատճառով Թուրքիան որոշեց չխոչընդոտել սիրիացի փախստականների մուտքը ԵՄ: