Երեւանի պետական բժշկական համալսարանը տեղեկացնում է, որ համավարակային իրավիճակով պայմանավորված՝ մարտի 29–ից մինչեւ ապրիլի 9–ը ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հիբրիդային ձեւաչափով։ Այս մասին տեղեկանում ենք համալսարանի ֆեյսբուքյան էջից։
«ԵՊԲՀ ռեկտորատի 22.03.2021թվ նիստի որոշմամբ, համավարակային իրավիճակով պայմանավորված՝ 29.03.2021թվականից մինչեւ 09.04.2021թվականը համալսարանը (նաեւ ԵՊԲՀ քոլեջը) ուսումնական գործընթացը կազմակերպելու է հիբրիդային ձեւաչափով, հետեւյալ կերպ.
• 1-3-րդ կուրսերի դեպքում՝
ա) 29.03.2021-02.04.2021թթ ժամանակահատվածում կենտ համարով խմբերի ուսումնական գործընթացը կիրականացվի առցանց, իսկ զույգ համարով խմբերինը՝ առկա,
բ) 05.04.2021-10.04.2021թթ ժամանակահատվածում կենտ համարով խմբերի ուսումնական գործընթացը կիրականացվի առկա, իսկ զույգ համարով խմբերինը՝ առցանց:
• 4-6-րդ կուրսերի դեպքում՝
ցիկլային ձեւաչափով ուսումնասիրվող առարկաների պարապմունքների մինչեւ 30% -ը կիրականացվի առցանց:
Ցիկլային ձեւաչափով ուսումնասիրվող առարկաների ատեստավորման ձեւը չի փոխվում:
Դասընթացների առցանց բաղադրիչը կազմակերպվելու է համաձայն համալսարանում մշակված հիբրիդային ձեւաչափով ուսուցման կանոնակարգի:
Սիմուլյացիոն կենտրոնում իրականացվող դասընթացները կազմակերպվելու են առկա ձեւաչափով:
10.04.2021թվականից հետո ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի 08.04.2021թվականին»,– ասվում է հաղորդագրության մեջ։