Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվել է Հայաստանի կանանց հավաքականի ընտրական մրցաշարը, որին մասնակցում էին 4 շախմատիստուհի՝ Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիամ Մկրտչյանը: 2 շրջանով անցկացված մրցաշարում հաղթող է դարձել Սիրանուշ Ղուկասյանը, ով 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր: Մարիա Կուրսովան 3 միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը, Մարիամ Մկրտչյանը 2,5 միավորով դարձել 3-րդը, իսկ Մարիա Գևորգյանը 2 միավորով գրավել է 4-րդ հորիզոնականը: Այսպիսով՝ Հայաստանի հավաքականի կազմում կընդգրկվի Սիրանուշ Ղուկասյանը: