DXY.cn կայքի փոխանցմամբ՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 100 հազար դեպք: Գրում է Gazeta.ru-ն:
Ներկայումս աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 100026 մարդ: Միևնույն ժամանակ, 55546 մարդ բուժվել է, 3401-ը՝ մահացել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մարտի 5-ին վիրուսը գրանցվել է 76 երկրում:
Առավել մեծ թվով վարակվածներ կան Չինաստանում, Հարավային Կորայում, Իրանում, Իտալիայում և Ճապոնիայում: