Ֆրանսիայի կառավարությունը երկուշաբթի օրը հայտարարեց, որ 1938 թ.-ին Ավստրիայում նացիստների կողմից հրեական ընտանիքից գողացված Գուստավ Կլիմտի բնանկարը ավելի քան 80 տարի անց կվերադարձվի իր օրինական տերերին: Ավստրիացի սիմվոլիստ նկարչի «Վարդի թփերը ծառերի տակ» անվամբ 1905 թվականի գունագեղ աշխատանքը՝ տասնամյակներ շարունակ ներկայացված է եղել Փարիզի d'Orsay թանգարանում:
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաչելոտ-Նարկինը Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ «հանրային ցուցադրության հավաքածուների կազմում ընդգրկված գլխավոր աշխատանքը վերադարձնելու որոշումը ցույց է տալիս մեր նվիրվածությունը արդարադատությանը և թալանված ընտանիքների հանդեպ հատուցման մեր պարտավորությունը»:
Կտավը կվերադարձվի Հոլոքոստի զոհ Նորա Ստիազնիի ընտանիքին, որը 1938-ի օգոստոսին բռնի տեղահանվել էր իր տնից։ Բաչելոտ-Նարկինը նշել է, որ Ֆրանսիայի իշխանություններին ի սկզբանե հայտնի չի եղել, որ նացիստները գողացել են նկարը, և դրա ծագումը միայն վերջերս է ի հայտ եկել՝ այդ հարցի վերաբերյալ Ֆրանսիայի կառավարության կողմից անցկացված հետաքննության արդյունքում:
«Նկարի իրական ծագումը պարզվել է վերջին տարիներին», - ասել է նա `հավելելով, որ այն «Գուստավ Կլիմտ միակ կտավն էր, որը պատկանում էր Ֆրանսիային»: