Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ալեխանդրո Ջամատտեին հայտնել է, որ աշխարհում կոռոնավիրուսի բռնկման ֆոնին իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարում: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:
«Նախարարների խորհրդի նիստում մենք որոշեցինք արտակարգ իրավիճակ հայտարարել ամբողջ երկրում, հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակումից անմիջապես հետո», - հայտարարել է նա:
Ջամաթեին հավելել է, որ Գվատեմալայում սահմանային վերահսկողությունը կուժեղանա: Ընդ որում՝ նա նշել է, որ երկրում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել:
2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսն է դարձել: