Ադրբեջանը զգալիորեն նվազեցնում է Ղարաբաղում պատերազմի ժամանակ զոհվածների թիվը: Այս մասին մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան:
Նա հիշեցրեց, որ պաշտոնական թվերով շուրջ 3000 մարդու է կազմում, չնայած որ զոհերը իրականում ավելի շատ են:
Նա համոզմունք հայտնեց, որ այս տեղեկությունը ոչ մեկը և երբեք կարող է և չիմանա:
«Ադրբեջանում այդ համակարգը վաղուց կարգավորված է: Օրինակ՝ հուղարկավորությունները կարող են կատարվել գիշերային ժամերին, թաքուն, առանց աղմուկի»,- պարզաբաենց փորձագետը:
Էլիբեկովան հավելեց, թե խնդիրն այն է, որ զոհվածների թիվը թաքցնելու միտումը դրսեւորովում է նաեւ հայկական կողմի մոտ: