Ես դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացնում: Այս մասին լրագրողներին հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Նա բացատրեց, որ փետրվարի 20-ին Facebook սոցիալական ցանցում իր հասցեին զրպարտություն է տարածվել «Հեղափոխության պահապաններ» կազմակերպության ներկայացուցիչների կողմից:
«Տարածված տեղեկության էությունն այն է, թե, իբր, ես տեղեկություն եմ վաճառել Ադրբեջանին, եւ ՀՀ ԱԱԾ-ում իմ դեմ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության մեջ: Որոշ ժամանակ սպասելով եւ հասկանալով, որ զրպարտության հետ կապված քրեական գործ չի հարուցվել, ես ինքս դիմեցի գլխավոր դատախազություն, որն էլ իր հերթին դիմեց ԱԱԾ»,-հավելեց Էլիբեգովան: