Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը FCKNG QRNTN մակագրությամբ դիմակ է կրել և լուսանկարվել դրանով՝ Չինաստանի Լիժիանգ գետի վրա նավով զբոսանքի ընթացքում: Այդ դիմակը նախորդ օրը լրագրողներն էին նվիրել Լավրովին` ծննդյան օրվա առթիվ:
Նշենք, որ նա մարտի 21-ին դարձավ 71 տարեկան: Զբոսանքից հետո պարոն Լավրովը հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիին։ Նշենք, որ աշխարհում ավելի քան 123 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, 2.7 միլիոն մարդ մահացել է:
Ռուսաստանը վարակման ամենամեծ թվով երկրների ցուցակում չորրորդ տեղում է (4.4 միլիոն), Չինաստանը ՝ 84-րդ (101 հազար)։