f

Անկախ

Սպասենք հետագա զարգացումներին, այդուհանդերձ այս պահին էլ արդեն պարզ է, որ Գլխավոր Շտաբի շուրջ ստեղծված թնջուկը շատ հեռու է լուծված լինելուց


Իշխանությունը կարծում է, թե Գլխավոր Շտաբի պետի պաշտոնի շուրջ ստեղծված թնջուկը վերջապես հանգուցալուծվեց։ Նման կարծիք է արտահայտել նաև նորանշանակ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, որը հանդես գալով ուղերձով, մասնավորապես ասել է․

«Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։

ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»:

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանի հայտնի հայտարարությունից հետո, նույն պարոն Դավթյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր որ Զինված ուժերի՝ վարչապետի ու կառավարության հրաժարականը պահանջելու մասին հայտարարությունը քաղաքականությանը խառնվել չի համարում. «Եթե հայտարարություն արել են, ուրեմն, կարծում եմ, որ ունեցել են այդ իրավունքը։ Ես կարծում եմ, որ ցանկացած մարմին կարող է հայտարարություն անել, դրա համար կա ղեկավար, որը կրում է պատասխանատվություն հայտարարության համար։ Քաղաքականությանը խառնվելու որևէ բան չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ պետությունում գործերը լավ չեն, դա է ասում, որ ընդհանուր իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների»,-ասել էր նա:

Պարզ չէ միայն, ինչ հանգամանքներում է Պարոն Դավթյանը փոխել իր դիրքորոշումը։

Ինչևէ, կարծում ենք այս թնջուկն ամենևին էլ լուծված չէ, ինչպես փորձում են իրենք իրենց, և հասարակությանը համոզել իշխանության ներկայացուցիչները։

Բացատրենք մեր դիրքորոշումը, ներկայացնելով ՀՀ օրենսդրության համապատասխան կարգավորումները։

 Մարտի 10–ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից, վերջինս ուղերձով հանդես եկավ, ասելով, որ դիրքորոշումն անփոփոխ է ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են և որ ինքը դիմել է ՀՀ վարչական դատարան։

Datalex կայքից տեղեկանում ենք, որ հայցդիմումի մեջ պաշտպանները խնդրել էին Դատարանին նաև հայցի ապահովման միջոց կիրառել, ինչի նպատակն էր մինչև վերջնական դատական ակտի ընդունումը պաշտպանել հայցվորի (Օնիկ Գասպարյանի) իրավունքներն ու շահերը։ Մասնավորապես, եթե գործի քննության ընթացքում, որը բավականին երկար կարող է տևել, չկիրառվեր հայցի ապահովման միջոց, հետագայում անգամ հայցի բավարարման դեպքում այդ ակտը կլիներ առարկայազուրկ, քանի որ հայցվորի իրավունքներին կպատճառվեր անդառնալի վնաս։

Դատարանը, բավարարելով հայցի ապահովման միջոց կիրառելու դիմումը, հիմնավորել էր իր որոշումը, նշելով, մասնավորապես, որ Պարոն Գասպարյանի պաշտոնավարման ժամկետները սահմանված են օրենքով, և հայցի ապահովում չկիրառելու դեպքում հետագայում Պարոն Գասպարյանը չի կարողանա վերականգնել իր խախտված իրավունքը (5 տարվա անընդմեջ պաշտոնավարում)։

Փաստորեն Վարչական Դատարանը կիրառեց հայցի ապահովման միջոց, սահմանելով, որ ժամանակավորապես՝ մինչև իր կողմից գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի կայացումը, համարում է, որ չկա Հայաստանում այնպիսի իրավահարաբերություն, որ Նախագահը կարող է Վարչապետի առաջարկով հեռացնել Օնիկ Գասպարյանին աշխատանքից, կամ նա հեռացվի աշխատանքից իրավունքի ուժով։

Այսպիսով, Դատարանը արձանագրեց, որ մինչև իր կողմից դատական ակտի կայացումը Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի։

Հետաքրքրական է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատական համակարգում տեղադրվելուց հետո՝ նախքան հայցի ապահովման մասին միջնորդությունը բավարարելու որոշումը, Վարչական Դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին են այցելել ԱԱԾ աշխատակիցները։ Թե ինչ՞ու, կարծում ենք՝ պարզ է։

Վարչապետի աշխատակազմից շտապեցին մեկնաբանել Դատարանի որոշումը, որը ոչ միայն որևիցէ կերպ պարզաբանում չմտցրեց, այլև բազմաթիվ հարցեր առաջացրեց։ Նախ՝ ինչու է Վարչապետի աշխատակազմն իր վրա նման գործառույթ վերցրել՝ մեկնաբանել Դատարանների որոշումները։ Ամեն դեպքում Աշխատակազմի կանոնադրության մեջ, ի թիվս այլոց՝ չկա դատական որոշումներ մեկնաբանելու գործառույթը։

Բացի այդ, զավեշտալի է, որ աշխատակազմը վկայակոչում է Սահմանադրության 139-րդ հոդվածը։ Որպեսզի ոչ իրավաբաններին հասկանալի լինի, ինչի մասին է խոսքը, տեղադրում ենք սահմանադրության համապատասխան հոդվածները։

139-րդ հոդվածի 2-րդ մաս- Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Նույն հոդվածի 3-րդ մաս - Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

155-րդ հոդվածի 3-րդ մաս - 3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

Ուշադրություն դարձրեք –Նշանակում է— Պաշտոնից ազատելու մասին որևէ խոսք չկա։

Իրավաբանական կազուսը հարթելու համար իշխանությունը վկայակոչում է ՀՀ օրենքը զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին, որում հենց այս իշխանության նախաձեռնությամբ իշխանափոխությունից օրեր անց կատարվել էր փոփոխություն, 40-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանելով, որ Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով (Նախագահի ստորագրմանը ուղարկելու կարգը)։ Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ: Այսինքն այս փոփոխությամբ Վարչապետին լիազորություն էր տրվել, առանց համապատասխան հիմքերի պաշտոնից ցանկացած պահի ազատել Գլխավոր շտաբի պետին։

Օրենսդրական հիերարխիան ենթադրում է, որ Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։ Այսպիսով, եթե Սահմանադրությունը չի նախատեսում Գլխավոր շտաբի պետին աշխատանքից հեռացնելու հնարավորություն, օրենքով նման հնարավորություն նախատեսելը առնվազն հակասահմանադրական է։ Ընդ որում, Սահմանադրության մեջ հատուկ նշված է, որ Սահմանադրության 155-րդ հոդվածում փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով: Դրանով առավել ընդգծվում է 155-րդ ՝ Զինված ուժերին նվիրված հոդվածի ծայրահեղ կարևորությունը։

Ինչևէ, առաջին դեպքը չէ, երբ Երկրի գլխավոր օրենքը ոտնահարվում է։

Հենց այս կոնտեքստում էլ տեղավորվում է Դատարանի կայացրած ակտերը արհամարհելու՝ Գործադիրի գործունեությունը։

Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Իսկ Հոդված 2-ում նշված է՝ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Երբ իշխանության մի ճյուղը՝ Գործադիր իշխանությունը, փաստացի արհամարհում է մեկ այլ ճյուղի՝ Դատական իշխանության կայացրած դատական ակտը, իր վրա է վերցնում այն մեկնաբանելու, պարզաբանելու գործառույթը, միթե այս դեպքում գործ չունենք իշխանության յուրացման դասական օրինակի հետ։

Պատահական չէ, որ Օնիկ Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ հաղորդումներ են ներկայացնելու Գլխավոր Դատախազություն։

Սպասենք հետագա զարգացումներին, այդուհանդերձ այս պահին էլ արդեն պարզ է, որ Գլխավոր Շտաբի շուրջ ստեղծված թնջուկը շատ հեռու է լուծված լինելուց։

Օնիկ Գասպարյան Գլխավոր դատախազություն Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին