Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու արեւմտյան երկրները մոռացել են, թե ինչպես օգտագործել դասական դիվանագիտությունը: Այս մասին նա խոսել է չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցի շրջանակներում, որի տեքստը հրապարակված է ՌԴ ԱԳՆ կայքում: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նրա, այդ մասնակիցները միջազգային ասպարեզում օգտագործում են միակ գործիքը՝ պատժամիջոցները: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ այս մեթոդով Արևմուտքը ձգտում է այնպես անել, որ արտաքին քաղաքական գործընթացների այլ մասնակիցներ «ընդունեն սխալները»:
Նախարարն ընդգծել է, որ ամերիկյան նոր վարչակազմը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, առաջնորդվում է նույն «պատժամիջոցային բնազդներով»:
«Հենց որ մեր արևմտյան գործընկերները, որոնք օգտագործում են նման մեթոդներ, հանդիպում են քաղաքավարի հակահարվածի, նրանք անմիջապես դիմում են պատժամիջոցների», - նշել է Լավրովը:
Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանն ու Չինաստանը իրենց դիվանագիտության մեջ խթանում են դիվանագիտական արժեքները:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ արեւմտյան առաջնորդների զինանոցում ֆրիկային դիվանագիտություն է հայտնվել: