Թուրինի «Յուվենթուսը» դուրս թողեց «Ռոման» Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչից:
Թուրինում կայացած խաղի 26-րդ րոպեին Քրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց իր թիմին: Առաջին կեսի վերջնամասում Բենտակուրը և Բոնուչին կրկնապատկեցին ու եռապատկեցին հաշվի առավելությունը: Երկրորդ կեսի 50-ին Բուֆոնն ինքնագոլի հեղինակ դարձավ: «Յուվենթուս»-«Ռոմա» 3:1: