f

Անկախ

Դատավորներին «պատերի տակ վնգստացող» դարձնելու՝ իշխանության հերթական փորձը


ՀՀ Ազգային ժողովը մարտի 19-ին պատգամավորների նախաձեռնությամբ  գումարեց արտահերթ նիստ: Օրակարգում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծն էր` կից փաթեթով:

Նախ ներկայացնենք օրենքի նախագիծը հեղինակած պատգամավորների կրթության մասին ԱԺ կայքում ներկայացված տվյալները, որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք վերջիններիս իրավաբանական գիտելիքների տիրապետման մակարդակի մասին։

Եվ այսպես, Աննա Կարապետյան, 2013թ. ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2016թ.՝ ՀՀ փաստաբանական դպրոցը: Պարզ չէ անգամ, պատգամավորը թերի բարձրագույն կրթություն է ստացել, թե այնուամենայնիվ ավարտել է նաև ոչ այնքան հայտնի համալսարանի մագիստրատուրան ևս։ Ընդ որում, Տիկինը հանդիսանում է ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Արտակ Դավթյան, 1997թ. ավարտել է Երեւանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1998թ.՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետը: Անասնաբույժ: 2005թ. Երեւանի «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 2017 թ.՝ Երեւանի «Գալիք» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ-կառավարիչ:

Վահագն Հովակիմյան, 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում:

Սերգեյ Ատոմյան - 2010թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2017թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս:

ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, 2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս: 2002թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան,  2004թ.՝ տեղափոխվել  ԵՊՀ ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու:

Նախագծի հեղինակների կրթությունը մեջբերելը բնավ պատահական չէ, քանի որ նախագիծը առաջին իսկ հայացքից այնքան աբսուրդ է թվում, որ դժվար է պատկերացնել, թե այն կարող էր հեղինակել իսկապես լավ իրավաբանը։ Թերևս տարօրինակ է, որ Պարոն Վարդանյանը, որ բավականին պատկառելի իրավաբանական հենք ունի, չի գիտակցել նման նախագծի հակաիրավականությունը։

Իսկ այժմ խոսենք բուն նախագծի մասին։ Մեջբերումը ԱԺ կայքից։

«Մեկ այլ  փոփոխությամբ նախատեսվում է  ԲԴԽ-ին տալ լիազորություն, ինչի շրջանակում  առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության նպատակով տվյալ դատարանի դատավորների կազմից կընտրվի այդ գործերի քննության համար վիճակահանությանը մասնակից երեք դատավոր:  Վիճակահանությունն անցկացվելու է դատավորների ներկայությամբ:

Փաթեթի ընդունման պարագայում ԲԴԽ-ն նաեւ լիազորություն կունենա վերոնշյալ չափանիշներին համապատասխանող գործը վերցնելու այն դատավորներից,  որոնք չունեն  նման գործեր քննելու անհրաժեշտ  հմտություններ»:

Եվ այստեղ սկսվում է զավեշտը։ Հարց է ծագում, ինչ չափանիշներով է որոշվելու տվյալ քրեական գործը առանձնակի բարդություն ներկայացնում է, թե՝ ոչ, կամ օրինակ ինչպես է որոշվելու տվյալ դատավորը ունի անհրաժեշտ հմտություններ՝ նման «առանձնակի բարդություն ունեցող» գործեր քննելու, թե՝ ոչ։

Այսինքն ստացվում է, որ միևնույն կարգով ընտրված, միևնույն չափանիշներին համապատասխանող դատավորներից ոմանք կարող են քննել «առանձնակի բարդություն ունեցող» քրեական գործեր, իսկ ոմանք՝ ոչ։ Ինչ հիմնավորումներ են դրվելու գործը մի դատավորի ձեռքից վերցնելու, և մեկ ուրիշին փոխանցելու հիմքում։ Իսկ միգուցե մի օր էլ պարզվի, որ նման որոշումները ամենևին էլ հիմնավորման կարիք չունեն, պարզապես այդպես է պետք, և վերջ։

Ինչ խոսք, լիովին համահունչ է իշխող ուժի՝ Դատարանների և Դատավորների անկախության մասին պատկերացումներին։

Ավելորդ է խոսել այս օրինագծի հակաօրինականության մասին։ Այն հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրությանը, այնպես էլ միջազգային կոնվենցիաներին։

Այստեղ կա շատ ավելի խորը թաքնված նպատակ և միտում։ Անցնող 3 տարիները ապացուցեցին, որ Դատավորները, ամեն դեպքում նրանց մեծամասնությունը, ի հեճուկս իշխող ուժի պատկերացումների՝ «պատերի տակ վնգստացող» չեն, և կայացնում են Արդարադատությունից, այլ ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքներից բխող որոշումներ։ Բայց ինչպես հայտնի է, այս իշխանությունը չէր լինի ինքն իրեն նման, եթե չփորձել հիմնովին քանդել նաև այս կայացած ինստիտուտը։ Եվ ահա նման ծիծաղելի օրենսդրական նախագծով փորձ է արվում խլել դատավորների, և առհասարակ դատական իշխանության անկախությունը։

Նշենք, որ փաթեթն առաջին ընթերմամբ ընդունվել է։ Երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում, սկսելու է մի գործընթաց, որով քաղաքական հետապնդման տարր պարունակող գործերը հանձնվելու են իշխանահաճո դատավորներին, կայացվելու են հակաօրինական դատական ակտեր, որոնք էլ հետագայում շատ թանկ են նստելու ոչ միայն ՀՀ Արդարադատության համակարգի, այլև ՀՀ բյուջեի վրա։ ՄԻԵԴ-ը մեկը մյուսի հետևից կայացնելու է ՀՀ-ի դեմ որոշումներ այն բոլոր գործերով, որտեղ կկիրռավեն օրինագծի վերոհիշյալ դրույթները։

Լուսինե Մկրտչյան

Դատարան ԲԴԽ Իմ քայլը

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին