Մեր անցյալի մեջ պետք է որոնել մեր ներկայի խորհուրդը և ապագայի լույսը:
Նոր պատմություն կերտելիս, որպես կանոն ընդունենք հետևյալը. հայերի և թուրքերի հակամարտությունը` դա հազարամյա ժառանգություն է, Հայկական Բարձրավանդակի համար պայքարը՝ հազարամյա առեղծված: Նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքում այդ առեղծվածը պետք է լուծվի:
Միաժամանակ գոյություն ունեն Մեծ Հայաստանի երազը և թուրքերի կողմից բռնազավթված մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ:
Հայի և թուրքի հակամարտությունը տնտեսական շահերի հակամարտություն չէ, դա հայրենիքների և ազգերի հակամարտություն է: Հայը հրաժարվել է քաղաքական կամք բանեցնել, քաղաքական ազգ լինել:
Կրկին քաղաքական ազգ դառնալու ցանկությունը հնարավորություն է ստեղծում ազատագրել ՀԱՅՐԵՆԻՔԸ: 1994 թվականին Արցախի զգալի մասի ազատագրումը, փորձ էր վերականգնելու մեր՝ ՀԱՅԵՐԻՍ, քաղաքական ազգ լինելու առաքելությունը։
Թուրքը արդեն քանի դար է փորձում է տարբեր ազգերի հաշվին դառնալ քաղաքական ազգ, փորձում է այլ ազգի հայրենիքը դարձնել իրենը:
Թարմ ապացույց. թուրքերը Շուշիի Արամ Մանուկյանի անվան փողոցը փոխում են աթաթուրքի անվամբ, Շուշիում պատրաստվում են հիմնադրել «Գորշ գայլերի» դպրոց, «Գորշ գայլերի» լոբիստ` Սամսոն Օզարարատը, Երևանում ազատորեն գործունեություն է ծավալում:
Հայը շուրջ հազար տարի ոչ միայն դադարել է քաղաքական ազգ լինելուց, այլ նաև շարունակում է զիջել իր ՀԱՅՐԵՆԻՔԸ թուրքին:
Թարմ ապացույց. իր քաղաքական ազգ վերանվաճելու բեկումը՝ Արցախի զգալի մասի ազատագրումը վաճառողներին` Մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ հանձնողներին, մեզ ցեղասպանության ենթարկողներին` ներքին թուրքերին, շարունակում է թույլ տալ որոշումներ կայացնել:
Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
18 մարտի, 2021թ.