f

Անկախ

Այսօր Արամ Մանուկյանի տարեդարձն է.նրանն է Հայաստանի Հանրապետության ստեղծման պատիվը


Արամ Մանուկյանը, թերևս, նորագույն շրջանի հայ քաղաքական մտքի ամենակարկառուն ներկայացուցիչն է:

Ասում են` չկա անփոխարինելի մարդիկ: Բայց եթե մտովի փորձում են ք պատկերացնել ժամանակի ռազմաքաղաքական ներկապնակն առանց Արամ Մանուկյանի, իսկապես վակուումային իրավիճակ է ստացվում: Նա եզակի գործիչ էր, միակը, որ կարողացավ ձեռնոց նետել իշխող քաոսին և այդ քաոսի միջից հաղթանակ խլել ու ազգային պետականություն կերտել:

Արամ Մանուկյանը ծնվել է 1879 թ.մարտի 19-ին, Սյունիքի Զեյվա գյուղում ՝ներկայիս Դավիթ Բեկ կամ ըստ պատմաբան Արմեն Ասրյանի տվյալների Արցախի Շուշի քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղում, ապա տեղափոխվել Շուշի, ուր բնակվում և աշխատում էր նրա ավագ եղբայրը:

Այստեղ նա ավարտում է ծխական ուսումնարանն ու ընդունվում Շուշիի թեմական դպրոցը, որ այդ տարիներին համայն Կովկասի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից էր: Տակավին պատանի` Արամն ընկնում է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գաղափարական ազդեցության տակ և ակտիվ քարոզչություն վարում դպրոցում:

Շուտով բանը հասնում է նաև բացահայտ ցույցի, որի հետևանքով Արամը հեռացվում է դպրոցից: Դրանից հետո նա ստիպված էր տեղափոխվել Երևան, ուր ընդունվում և ավարտում է Երևանի թեմական դպրոցը: Բայց Արամի համար կյանքի իսկական դպրոցը Հայ հեղափոխական դաշնակցությունն էր և հայոց ազատագրական պայքարը, որի մեջ նետվեց ողջ էությամբ ու կրքով: Կուսակցության առաջադրանքով նա այցելում է Կովկասի տարբեր քաղաքներ, զբաղվում կուսակցական-քաղաքական գործունեությամբ: Արամ Մանուկյանի կազմակերպչական տաղանդը բացահայտվեց հատկապես Կարսում, որն իսկական հնոց էր հայ հեղափոխականների համար:

ՀՅԴ Կարսի կոմիտեն էր հենց զբաղվում հայ հեղափոխականների պատրաստմամբ, զինմամբ և Երկիր գործուղմամբ: Նաև Արամի ջանքերով Կարսում ՀՅԴ ամրակուռ կառույց էր ստեղծվել` սեփական զինված ուժերով, դատարանով, վարչական կառույցներով: Սա, փաստորեն, պետություն էր պետության մեջ: Շուտով Արամ Մանուկյանը տեղափոխվում է Վան, ուր դարձյալ զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով: Արամն այստեղ բեղմնավոր աշխատանք է տանում` Վանը դարձնելով, փաստորեն, Արևմտյան Հայաստանի քաղաքական կենտրոնը: Շուտով նա ՀՅԴ հանձնարարությամբ մեկնում է արտասահման, գործում է Ժնևում, իսկ 1910 թ. դարձյալ վերադառնում է Վան, ուր նրան ծանր, օրհասական պայքար էր սպասում:

Պայքար, որից նա հաղթանակած ու փառքով դուրս եկավ: Արամը նպատակասլաց էր ու հետևողական: Նա հայ քաղաքական գործիչների մեջ առաջիններից էր, որ հասկացավ` հայն իր պայքարում պետք է հույսը դնի բացառապես իր ուժերի, ազգային ինքնակազմակերպման վրա: Նրա էության մեջ տեղ չուներ քաղաքական ռոմանտիզմը: Արամի պայքարը իրատեսական էր ու նպատակային: 1908 թ.` Թուրքիայում երիտթուրքական հեղափոխությունից հետո, Արամ Մանուկյանը փորձեց օգտվել առիթից և Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնել: Սակայն երբ հեղափոխությանը հաջորդեցին Ադանայի ջարդերը, նա առաջիններից էր հայ քաղաքական գործիչներից, որ սթափության կոչ արեց կուսակիցներին և, կարելի է ասել, հստակ նախանշեց արևմտահայության հետագա քաղաքական կուրսը:

Ավաղ, Արամն իր համոզմունքներով գրեթե միայնակ էր: 1914 թ., երբ սկսվեց պատերազմը, Արամը Վանում տենդագին պատրաստություններ տեսավ: Նա զինում էր բնակչությանը, զենքի, զինամթերքի պաշար էր կուտակում, կազմակերպում էր նաև Վասպուրականի գյուղաբնակ հայությանը, ամենուր խմբեր էր պատրաստում: Միաժամանակ նա հմուտ դիվանագետ էր և թուրքական իշխանությունների հետ շարունակ բանակցությունների մեջ էր` ձգտելով հեռացնել օրհասը հայությունից: Շուտով, սակայն, Վռամյանի ու Իշխանի ձերբակալությունից ու սպանությունից հետո, երբ այլևս պարզ էին թուրքական իշխանությունների մտադրությունները, Արամի հրահանգով Վան-Վասպուրականը ապստամբության դրոշ բարձրացրեց: Առաջ անցնելով` նշենք, որ Վանի հերոսամարտը Արևմտյան Հայաստանում առաջին և, ավաղ, միակ հաղթական կռիվն էր թուրքական յաթաղանի դեմ: Նա Վանում զինվորական խորհուրդ ստեղծեց, որում կենտրոնացրեց նաև քաղաքի վարչական իշխանությունը: Ողջ ազգաբնակչությանը համախմբեց, բաժանեց խմբերի, քաղաքը մասնատեց պաշտպանական շրջանների: Արամի զինվորական ու կազմակերպչական տաղանդն իր արդյունքը տվեց: Վանը հաղթեց: Հայ կամավորների ու ռուսական բանակի քաղաք մտնելուց հետո Արամը ձեռնամուխ եղավ տեղում քաղաքացիական իշխանության մարմինների ձևավորմանը: Նա ցանկանում էր Վասպուրականում անկախ հայկական պետություն ստեղծել և հետևողականորեն կյանքի էր կոչում իր ծրագրերը` շատ անգամ հակադրվելով նաև ռուսական հրամանատարությանը: Ուստի նա անցանկալի անձ էր ռուսական հրամանատարության համար, որոնք փորձում էին կյանքի կոչել իրենց հայադավ ծրագիրը` Վանի հայաթափումը:

Սակայն, ցավոք, Վանի նահանջը և հայաթափումը կանխելը Արամի ուժերից վեր էր: Արևմտյան Հայաստանի հայաթափումը հայ քաղաքական ուժերին ստիպեց ողջ ուշադրությունը կենտրոնացնել Արևելյան Հայաստանի, մասնավորապես` Երևանի նահանգի վրա: Իսկ այստեղ դրությունը ծայրահեղ լարված էր: Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը հիմնականում կենտրոնացած էին Երևանի նահանգում: Չէր բավարարում սնունդը, մոլեգնում էր համաճարակը:

Երևանի նահանգում հաստատված թուրք-մահմեդական բնակչությունը խոչընդոտներ էր ստեղծում կյանքի բնականոնացման համար: Մանավանդ ռուսական հեղափոխությունից հետո, երբ երկրում կատարյալ քաոս հաստատվեց, Արարատյան երկրում իրադրությունն ավելի սրվեց: Այդ պայմաններում Հայոց ազգային խորհուրդն Արամ Մանուկյանին գործուղեց Երևան` արտակարգ լիազորություններով: Արամն անմիջապես գործի անցավ: Որպես Արարատյան երկրի դիկտատոր` նա կտրուկ և արտակարգ քայլեր ձեռնարկեց երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով: Իր նախաձեռնող բնավորության, անկոտրում կամքի և շրջահայաց մտածելակերպի շնորհիվ Արամը մեծ հաջողությունների հասավ:

Նրա առջև շատ խնդիրներ կային դրված, որոնցից առաջնայինը երկրում քաոսի վերացումն էր, ապա` իշխանության սահմանումը, զորահավաք կազմակերպելը, պարենավորումը… Իր ծրագրերը կյանքի կոչելու համար Արամը միշտ անձնական օրինակ էր ցույց տալիս: Կենցաղում համեստ էր ու զուսպ, միշտ ոտքով էր գործի գնում, հաճախ էր երևում ժողովրդական միջոցառումներում: Մարդամոտ էր ու բարի: Բայց երբ գործը պահանջում էր, նաև դաժան էր ու անզիջում: Մանավանդ Սարդարապատի ճակատամարտին նախորդած օրհասական օրերին նա բանակում տիրող բարոյալքումն ու դասալքությունը կասեցնելու համար մի քանի հրապարակային գնդակահարություններ իրականացրեց: Նրա գործողություններն, անշուշտ, արդարացված էին և տեղին: Այդ օրերին Արամի անբաժան ուղեկիցն ու օգնականը Երևանի քաղաքագլուխ Արտո Շահխաթունին էր: Արամի ամենամեծ ծառայությունն իր ժողովրդին, ինչ խոսք, Սարդարապատի հերոսամարտն էր: Երևանի մատույցներում, բաց դաշտում թուրքերի դեմ ճակատամարտ տալու վճռականությունը թվում էր ցնորական: Մինչ այդ պատմության մեջ չէր եղել նման գեթ մի դեպք, որ թուրքական կանոնավոր զորքերին հայկական բանակը միայնակ դիմակայեր, այն էլ` բաց դաշտում, հարթավայրում: Բայց Արամի վճռականությունն ու կամքը հաղթեցին: Նա լավ էր գիտակցում, որ հայ ժողովուրդն այլ ելք չունի: Այլ ելք չունի հաղթական ճակատամարտից բացի: Ուշագրավ փաստ. Սարդարապատի օրերին ոչ ոքի շուրթերից չհնչեց «Մահ կամ ազատություն» կարգախոսը: Հայն այդ օրերին կռվի դաշտ դուրս եկավ միայն ու միայն հաղթելու և ապրելու նշանաբանով: Եվ հաղթեց: Հիրավի, Արամին է պատկանում Սարդարապատի առաջին դափնին: Նրանն է նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման պատիվը: Թիֆլիսում գտնվող Հայոց ազգային խորհուրդը, հանդես գալով ողջ հայ ժողովրդի անունից, հռչակեց երկրի անկախությունը: Բայց այդ անկախությունը կերտողը Արամն ու նրա շրջապատի գործիչներն էին: Նորանկախ Հայաստանի կառավարությունում Արամ Մանուկյանը զբաղեցրեց ներքին գործերի նախարարի համեստ պաշտոնը: Մի՞թե իսկապես դրան էր արժանի իսկական ժողովրդական հերոսն ու պետականության կերտողը: Բայց Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը երևի իր հաշիվներն ուներ այդ հարցում: Ինչևէ, մինչև կառավարության Թիֆլիսից Երևան գալը` Արամն արդեն կերտել էր հայոց պետականությունը:

Ստեղծել էր պետական կառավարման մեքենա և բոլոր գործերն առաջ էր տանում: Նա ոչ միայն հմուտ վարչարար ու զինվորական կազմակերպիչ էր, այլև հմուտ դիվանագետ: 1918 թ., երբ բանակցությունների նպատակով Թուրքիայից Երևան ժամանեց Խալիլ բեյը, կայարանում նրան դիմավորող Արամ Մանուկյանը գրկեց նրան և համբուրեց:

Դա շատ խոսակցությունների ու բամբասանքների տեղիք տվեց, որոնց Արամը, իհարկե, չպատասխանեց: Հանուն պետականության, հանուն հայ ժողովրդի շահերի նա պատրաստ էր ամեն ինչի: Ցավոք, դա չկարողացան գնահատել նրա ժամանակակիցները: Որպես նախարար էլ Արամ Մանուկյանը ժողովրդի սիրելին էր: Նա զուսպ ու համեստ կենցաղով էր ապրում: Նրա նորակազմ ընտանիքը ոչնչով չէր տարբերվում հասարակ ժողովրդից: Նա անմռունչ կրում էր սեփական ժողովրդի ցավերն ու դժվարությունները: Հրաժարվել էր բոլոր արտոնություններից, որոնցից կառավարության անդամները կարող էին օգտվել: Հրաժարվել էր նաև ծառայողական ավտոմեքենայից: Դեռևս Վանում, երբ նրան այցելում է ընկերը` ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը, զարմանում էր նրա կենցաղավարության վրա: Հետագայում Ռուբենն իր հուշերում գրեց. «…Չորս պատ, չորս աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ էլ մահճակալ…»: Նույնքան անշուք էր և Երևանի բնակարանը: Երբ ընկերներն այդ մասին դիտողություն էին անում, նա պատասխանում էր` «Դատարկ բաներով մի մտահոգվեք»: 1919 թ. հունվարի 29-ին ժամը 15-00-ին հայ ժողովրդի մեծագույն զավակը, ազգային հերոսը մահացավ բծավոր տիֆից: Նրա հուղարկավորությունը իսկական համաժողովրդական սուգի վերածվեց: Հանրապետության հիմնադրի հուղարկավորության ժամանակ մեծ մտավորական Նիկոլ Աղբալյանը, արցունքն աչքերին, արտասանեց հետևյալ ճառը. «Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»:

Վահե Անթանեսյան

 

Վահե Անթանեսյան Արամ Մանուկյան կենսագրություն անցյալից տարեդարձ խմբագրի ընտրանի

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին