Ազգային ժողովի արտահերթ նիստին այսօր՝ մարտի 19–ին, անկախ պատգամավոր, «Իմ քայլը» լքած Թագուհի Թովմասյանը նկատողություն արեց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, որն այդ ժամանակ դահլիճում չէր։
«Լավ կլիներ՝ պարոն Քոչարյանը դահլիճում լիներ, այնուամենայնիվ, հուսամ, կլսի։ Պարոն Քոչարյան, մյուս անգամ, երբ ես ելույթ կունենամ, ես ձեզ հորդորում եմ և խնդրում, իմ ավագ գործընկերն եք, որևէ անգամ, որևէ առիթով չփորձեք խոչընդոտել, տեղից ռեպլիկներ անել, երբ ես խոսում եմ»,– ասաց նա։
Նշենք, որ Թագուհի Թովմասյանի նախորդ ելույթին ժամանակ, երբ վերջինն ասում էր, թե իր մոտ տպավորություն է՝ Հայաստանի իշխանությունները մոռացել են Արցախի մասին, Քոչարյանը տեղից ռեպլիկ արեց։
Քոչարյանին նկատողություն անելուց Թագուհի Թովմասյանն անցավ իր բուն ելույթին՝ հիշեցնելով, որ Սոթքի ոսկու հանքի՝ գործազուրկ դարձած 300 աշխատակիցների ճակատագրի հետ կապված կառավարությունը դեռևս որևէ գործողություն չի ձեռնարկել։