Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը դարձել են կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական առաջնության հաղթողներ: Մրցաշարն անցկացվում էր առաջին անգամ։
Տղամարդկանց պայքարում Հայկ Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և լրացուցիչ միավորներով դարձել է մրցաշարի հաղթող, իսկ կանանց պայքարում Աննա Սարգսյանը 6 միավորով է դարձել հաղթող: Մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի 2021 թվականի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, ով զբաղեցրել է 6-րդ տեղը:
Մարտի 20-21-ին կանցկացվի արագ շախմատի ուսանողական համաշխարհային մրցաշարը, որին ևս կմասնակցեն Հայաստանի մոտ երկու տասնյակ ներկայացուցիչներ։