f

Անկախ

«Թումո»   կենտրոնի բացումը՝ Բեռլինում


Այս տարվա հոկտեմբերից Բեռլինի արեւմտյան հատվածում՝ պատմական Շառլոտենբուրգ թաղամասում, իր դռները կբացի «Թումո» կենտրոնը՝ անվճար սովորելու հնարավորություն տալով 1200 ուսանողի:

Կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրիստորագրման արարողությունը տեղի է ունեցել երեկ:

Այն իր դռները կբացի այս տարվա հոկտեմբերից` անվճար սովորելու հնարավորություն տալով 1200 ուսանողի: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների անդամներ, երկու երկրներումհավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո կենտրոնի և KfW բանկի ղեկավարներ:

Ողջունելով ներկաներին` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց.

 «Այսօր ներկա ենք գտնվում մի իրադարձության, որն ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում կարևոր չէ երկրի աշխարհագրական դիրքը կամ բնական ռեսուրսների հարստությունը, կարևոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման»: Թումո Բեռլինի հիմնադրման ծրագիրն իրականացվում է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ: Ինչպես իր խոսքում նշեց KfW բանկի գործադիր խորհրդի անդամ Ինգրիդ Հենգսթերը` կրթական ոլորտը իրենց ուշադրության կենտրոնում է. «Աջակցությունը կրթական ոլորտին KfW-ի հիմնական առաջնահերթություններից է: Թումոյի հետ իրականացվող այս նորարարական ծրագրով նպատակ ունենք տարածել թվային կրթությունը այն երկրներում, որտեղ KfW-ն ունի համագործակցություն: Միայն միմյանցից սովորելու դեպքում մենք իսկապես կարող ենք հաջողել այս թվային դարաշրջանում: Ուստի, ես հույս ունեմ, որ Գերմանիայում կգտնենք շատ գործընկերներ այս ծրագիրն իրականացնելու համար»:

Թումո Բեռլինի ուսանողները մասնագիտանալու են ծրագրի 10 ոլորտներում. ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, նկարչություն, լուսանկարչությունև ռոբոտաշինություն: 

Խոսելով կրթական ծրագրի առանձնահատկությունների մասին Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ընդգծեց. «Այն կրթական ծրագիրը, որը KfW-ի ու Թումոյի ջանքերով մեկնարկում է Բեռլինում, հավակնոտ է: 

Այն ընդգրկելու է տեխնոլոգիաների և դիզայնի ամենաարագ զարգացող ոլորտները, ինչպես նաև իրականացնելու է արհեստական բանականության, հաշվողական գրաֆիկայի, ալգորիթմային երաժշտության նախագծեր. այն տալու է բազմաթիվ հնարավորություններհայտնաբերելու ապագայի մասնագիտությունները և պատրաստ լինելու դրանց»:

Բեռլինը Թումոյի հաջորդ միջազգային ուղղությունն է: Ծրագիրն արդեն գործում է Փարիզում և Բեյրութում, նախապատրաստվում է նաև բացել կենտրոններ Մոսկվայում, Տիրանայում, Տոկիոյում և այլ քաղաքներում:

2018-ին Թումո կենտրոն է բացվել նաև Փարիզում։

Թումո Փարիզը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին միջազգային կենտրոնն էր:

 Կենտրոնում ուսանողները հնարավորություն ունեն  ուսումնասիրելու բազմաթիվ ոլորտներ, այդ թվում` ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, խաղերի ստեղծում, եռաչափ մոդելավորում, նկարչություն և երաժշտություն: 

Թումո Փարիզը գտնվում է Ֆրանսիայի ամենամեծ կենտրոնական կայարանին կից, և ըստ քաղաքապետ Անն Իդալգոյի` Թումոն կդառնա երիտասարդության հաղորդակցման խաչմերուկ, որտեղ նրանք ոչ միայն կուսումնասիրեն նոր հմտություններ, այլ նաև իրականություն կդարձնեն իրենց ամենաստեղծագործ գաղափարներն ու թվային փորձարկումները:

 

 

 

«Թումո»  Բեռլին

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին