Ավելի քան 1,4 միլիոն հարավկորեացի ստորագրահավաքի է մասնակցել՝ պահանջելով պետության ղեկավար Մուն Չժե Ինի հրաժարականը: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական լրատվամիջոցներին: Գրում է Gazeta.ru-ն:
Մուն Չժէ Ինի իմպիչմենտը պահանջող քաղաքացիները նշում են երկրում կորոնավիրուսի բռնկմանը հակազդելու գործում նախագահի անարդյունավետ գործունեությունը:
Նշվում է, որ իշխանությունները պարտավոր են արձագանքել երկրի ղեկավարի կայքում տեղադրված ցանկացած ստորագրահավաքի, եթե այն ավելի քան 200 հազար ստորագրություն է հավաքում:
Մարտի 6-ի դրությամբ Հարավային Կորեայում կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը գերազանցել է 6,2 հազարը:
2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսն է դարձել:
Վերջին տվյալներով՝ աշխարհում վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 97.2 հազար մարդ, բուժվել է 54 965 քաղաքացի, իսկ 3 327-ը՝ մահացել: