Երեւանում ստեղծվելու է շախմատի վարպետության բարձրագույն դպրոց: Մարտի 16-ին համապատասխան որոշումն ընդունվել է մայրաքաղաքի ավագանու նիստում:
Ստեղծվող շախմատի դպրոցը տարբերվելու է գործող Հայաստանի Շախմատի ակադեմիայից՝ այստեղ սովորելու են միայն մինչեւ 25 տարեկան շախմատիստները, որոնք հավակնում են հայտնվել Հայաստանի հավաքականում:
Քաղաքի բյուջեից դպրոցի տարեկան ֆինանսավորումը կկազմի 15-20 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի հավաքականի առաջնորդ Լեւոն Արոնյանը վերջերս հայտարարել էր երկիրը լքելու մասին՝ դժգոհություն հայտնելով նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանում ներկայիս իշխանությունների օրոք շախմատի դպրոցները սկսել են փակվել: