f

Անկախ

Երեկ պաշտպանության նախարարը ստորագրել է հրաման, որով Տիրան Խաչատրյանն այժմ գտնվում է կադրերի ռեզերվում, պետք է չգնա աշխատանքի և հանձնի մեքենան. Անդրանիկ Քոչարյան


Գևորգ Կոստանյանի մասով առաջին անգամ եմ լսում և որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ մինչև չծանոթանամ՝ ինչի մասին է խոսքը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Թագուհի Թովմասյան քիչ առաջ նշել է, որ միջազգային Ինտերպոլը դեռևս մեկ տարի առաջ հրաժարվել է «Մարտի մեկ»-ի գործով Գևորգ Կոստանյանին հետախուզել՝ համարելով այն քաղաքական՝ միաժամանակ հրաժարվելով աշխատել ՀՀ-ի հետ:

 

«Ես ուզում եմ օր առաջ Գևորգ Կոստանյանը վերադառնա հայրենիք և պատասխանի նախաքննական մարմնի հարցերին, Սասուն Խաչատրյանը բաց ձեռքերով կընդունի նրան: Գևորգ Կոստանյանը այն պաշտոնյան է եղել, որին հարցեր, կարծում եմ, պետք է լինի հատկապես փամփուշտների փոխման մասով»,- նշեց նա:

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է նախագահին՝ Արտակ Դավթյանին նշանակել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, Քոչարյանը պատասխանեց. «Այս պահին վարչապետը ներկայացրել է  ԶՈՒ ԳՇ պետի թեկնածու, որն ունի ԳՇ կառավարման փորձ, եղել է օպերատիվ վարչության պետ, որն ամենակարևոր վարչությունն է, եթե նայենք այսօրվա ԳՇ կադրային շտաբի պոտենցիալը, պետի տեղակալը ազատված է պաշտոնից, Մակարյանի հետ խնդիրներ կան, Ստեփան Գալստյանը, որն այդ հայտնի ցուցակի մեջ ընդգրկված էր, պարտականությունները դրված են նրա վրա և վարչապետը կատարել է տրամաբանական որոշում»:

 

Լրագրողի դիտարկմանը, թե Քոչարյանն ամիսներ առաջ ճեպազրույցի ժամանակ  նշել է, որ Արտակ Դավթյանը վատ դերակատարություն է ունեցել Ապրիլյան պատերազմի ընթացքում, արդյո՞ք իր տեսակետը փոխվել է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.  

«Իմ դիրքրոոշումը մնացել է նույնը. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը չի կարող կես ժամից ավել թափուր մնալ և ես չեմ կարծում, որ ՀՀ նախագահը ճիշտ որոշում կայացրեց, որ առարկություններով հետ ուղարկեց, այստեղ ոչ թե աշխատանքից ազատման, այլ ԳՇ պետին պաշտոնի նշանակմանն է վերաբերում»:

Tert.am-ի հարցին, թե պաշտպանության հանձնաժողովի ընթացում նա խոսել է տելեգրամյան ալիքների մասին, «Դեժավյու» տելեգրամյան ալիքով իր հրետանավոր որդուն առնչվող տեղեկատվություն կար, մասնավորապես նշվում էր, որ դրա պատճառով է, որ Դավիթ Տոնոյանի հետ իր հարաբերությունները լարվել են, Քոչարյանը պատասխանեց՝ իր որդին 44 օր պատերազմ է անցել, պատերազմի ամենաթեժ կետերով՝ 17 օր Ֆիզուլիում է եղել և Շուշիով ավարտել:

Պատասխանելով հարցին, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը համարում, որ իրենց կազմակերպած արտահերթ ընտրությունները արդար չեն լինելու, Քոչարյանը պատասխանեց. «Որտեղի՞ց վստահություն, որ ընտրությունները լինելու են վատը, այդ ինչ կանխատեսումներ են, ես կուզեի ՀՀ նախագահը վերլուծեր բոլոր ընտրությունները, նաև իր հրաժարականի բուն պատճառները, ոչ թե առաջնային մանդատով լեգիտիմությամբ օժտված իշխանություններին գրողի ծոցը ուղարկեու առաջարկով հանդես գալ»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը գնում է աշխատանքի, թե ոչ, Քոչարյանը նշեց, որ ընթացակարգով նախագահի հրամանից հետո ՊՆ նախարարը պետք է որոշի նրա կարգավիճակը. «Ինչքան գիտեմ՝ երեկ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել, որով Տիրան Խաչատրյանը գտնվում է կադրերի ռեզերվում և նա պետք է աշխատանքի չգնա և մեքենան հանձնի»:

   

 

Անդրանիկ Քոչարյան ճեպազրույց

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին