Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Հունգարիա:
Ըմբիշները սկսում են Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարը: Բուդապեշտի մրցաշարին մասնակցում են Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ): Մրցաշարը կկայանա մարտի 18-21-ը:
Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն եզրափակիչ հասած ըմբիշները:
2020-ի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: