Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի փլեյ-օֆֆ:
Առցանց մրցաշարի որակավորման խաղային վերջին օրը Արոնյանը 5 պարտիաներից 4-ն ավարտեց խաղաղ արդյունքով, իսկ մեկում էլ հաղթանակ տոնեց: 15 տուրերից հետո հավաքելով 8 միավոր հայ շախմատիստը կիսեց 8-9-րդ տեղերը և դուրս եկավ փլեյ-օֆֆ: