f

Անկախ

Օրենսդիրը մերժեց զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու հարցը՝ առաջարկելով սպասել ևս մեկ ամիս


Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասում փոփոխություն և լրացում կատարել, ըստ որի՝ զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում՝չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց:

Սիմոնյանն ընդգծեց, որ օրենքով այն որոշումը, որով չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարում արձակուրդ չգնացած զինծառայողներին, իսկ մինչև այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չի տրամադրվում, 2018 թվականին ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական, և երեք տարի ժամանակ է տրամադրել, որ օրենքում փոփոխություն մտցվի, սակայն չի մտցվել:

«Առաջարկում ենք հոդված 61-ի 16-րդ մասում ավելացնել և սահմանել՝ անկախ զինվորական ծառայության արձակման տարեթվից՝ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը:

Նա նշեց, որ բոլոր հանրային ծառայողների դեպքում օրենքներում գրված է, որ բոլոր արձակուրդների համար տրամադրվում է չօգտագործված արձակուրդների համար փոխհատուցում, բացառություն են զինվորական ծառայողները. «Բացասական խտրական վերաբերմունք միայն զինծառայողների համար, որն ամենամեծ անարդարությունն է, որովհետև զինծառայողներն առաջին ուշադրության տակ պետք է լինեն: Պետական մարմինները պետք է հասկանան, որ երկու տարուց ավելի չի կարելի արձակուրդները կուտակել, իսկ եթե կուտակվում է, չպետք է դա լինի ի վնաս աշխատողի, և բոլոր դեպքերում վճարումը կատարվի: Իհարկե, խոսքը աստղաբաշխական թվերի մասին է, բայց օրենսդրությունը մեզ չի արգելում, որ աշխատողի հետ գանք համաձայնության և առկա գումարը ոչ թե միանգամից, այլ մասերով տանք»:

Հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նշեց, որ զինվորական ծառայության մեջ կա այսպիսի երևույթ, երբ ծառայողներն արձակուրդ չեն գնում և ստանում են աշխատավարձ, կամ արձակուրդը կուտակվում է, որը խրախուսելի երևույթ չէ, որ պետական ծառայողը չօգտվի իր արձակուրդից:  «Նախատեսված է արձակուրդ, դա ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտավորություն: Լավ աշխատող ունենալու համար պետք է կազմակերպենք նրա հանգիստը»:

Կառավարության աշխատակիցը նշեց, որպեսզի խնդիրը լուծեն, պետք է ունենալ համապատասխան թղթային բազա, պարզելու արդյո՞ք մարդը օգտվել է արձակուրդից, թե ոչ. «2005 և 2010 թթ․ գործեր կան, որոնք ոչնչացվել են արխիվային ժամկետը լրանալու հիմքով, բավական խնդիրներ են լինելու նաև ապացուցողականության առումով»:

Նա նշեց, որ ՍԴ-ի որոշումը տարածվում է գործող օրենքի վրա և դրանից առաջ գործող օրենքների վրա կարգավորիչ նորմ չի տվել. «Նախորդ տարիներին գոյություն է ունեցել նոր օրենք, և մեր նախագիծը նշում է, որ այն չի կարող կիրառվել ավելի շուտ ժամանակահատվածի համար, քան մինչև 2017 թվականի դեկտեմբերի 16-ը զորացրվածների մասով, հակառակ պարագայում ծախսային առումով բյուջեի վրա մեծ բեռ է՝ և՛ վարչարարականի առումով, և՛ ապացուցողականության ու դատական գործընթացում չեն կարողանալու օբյեկտիվ ներկայացնել՝ գնացել է արձակուրդ, թե ոչ»:

Տարոն Սիմոնյանը նշեց, որ իր կողմից առաջարկվող դրույթն արդեն գործող է, եթե այսօր բոլոր զինծառայողները, որոնք չեն օգտվել իրենց արձակուրդից, դիմեն դատարան, դատարանը երկու տարի գործը քննի, բոլորին պետք է փոխհատուցվի ամբողջ ծավալով՝ գումարած փաստաբանական ծախսերը և տոկոսները, որն ավելի մեծ գումար է, քան եթե այսօր այս օրենքը ընդունեն և փոխհատուցեն. «եթե Կառավարությունը հեռատես լինի, այս օրենքը փոփոխությունը հիմա կկատարի և չի սպասի, որ գնան դատարան և ավելի մեծ գումար բյուջեից վերցվի»:

Անդրանիկ Քոչարյանը, դիմելով Տարոն Սիմոնյանին, առաջարկեց Կառավարությանը տալ շանս մեկ ամիս՝ քննարկելու համար, սակայն Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ մեկ ամիս էլ եթե տան, նույն վիճակն է լինելու: 

Նախագիծն ԱԺ օրակարգում ընդգրկելու համար դրվեց քվեարկության և չընդունվեց, Տարոն Սիմոնյանը լքեց նիստի դահլիճը: Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ինքը Տարոն Սիմոնյանին առաջարկեց մեկ ամիս սպասել, բայց Տարոն Սիմոնյանը չհամաձայնեց:

Ազգային ժողով Տարոն Սիմոնյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին