ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ COVID-19 կորոնավիրուսի վարակի պանդեմիան դեռևս կարող է կանխվել: Գրում է Gazeta.ru-ն:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաճարակի դեմ պայքարում հենց սկզբից շատ ակտիվ է եղել՝ համագործակցելով երկրների կառավարությունների հետ՝ ներառյալ Չինաստանի: Կորոնավիրուսի տարածումը դեռևս կարելի է զսպել՝ խուսափելով պանդեմիայից», - հայտարարել է Գուտերեշը ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «հնարավորությունների պատուհանը նեղանում է»:
«Մեզ բոլոր կառավարությունների համախմբված աշխատանք և միջազգային համերաշխություն է հարկավոր», - ասել է Գուտերեշը:
ԱՀԿ-ն բռնկումը ճանաչեց որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյսուսը հայտարարել էր, որ վարակը համաճարակի զարգացման պոտենցիալ ունի: