Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար միջոցներ հատկացնելու առաջարկը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրես: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ ընդհանուր գումարը կկազմի 8,3 միլիարդ դոլար, որը կներառի պատվաստանյութերի և թեստային համակարգերի մշակման ծախսերը:
Ներկայացուցիչների պալատում նախագծի շուրջ քննարկումը տեղի կունենա չորեքշաբթի՝ մարտի 4-ին: Սենատում քվեարկությունը տեղի կունենա հաջորդ օրը:
2019 թ. դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկում գրանցվեց: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է դարձել: