f

Անկախ

Հանցագործության մասին հաղորդո՞ւմ, թե՞ սուտ մատնություն. Yerevan.Today


Մարտի 5-ին Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցազրույցում հայտարարել է, որ այս պահին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը զուգահեռաբար իրականացնում է նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունները։ «Օնիկ Գասպարյանն այլևս իրավունքի ուժով չպետք է լինի ԳՇ պետ»,- ասել է նա:

Yerevan.Today-ը սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք իրավական խնդիր չի պարունակում այս հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ հայտարարողը բարձրաստիճան խորհրդարանական է, այն էլ՝ հենց այդ ոլորտին առնչվող։ Նաև, հաշվի առնելով, որ 1999թ․ հոկտեմբերի 27-ից հետո նույն անձինք նմանատիպ շանտաժներով և վերջնագրերով Հանրապետության նախագահին էին դիմել և փորձում էին յուրացնել իշխանությունը՝ պահանջելով իրենց նշանակել վարչապետ, Պաշտպանության նախարար և այլ նախարարներ։

«Նշված հայտարարությունը մի շարք խնդիրներ է առաջացնում մի շարք իրավական հիմքերի մասով։

Նորություն  չեմ ասի, որ Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը տրոհված են և տարանջատված են։ Այն ունի պարզ պատճառ․ քանի որ ՊՆ-ն հանդես է գալիս որպես քաղաքական մարմին, քանի որ նախարարը, ամեն դեպքում, քաղաքական պաշտոնյա է, կառավարության թիմի անդամ է, իսկ ԶՈւ-Ն հանդիսանում է քաղաքական չեզոքության տիրույթում գտնվող մարմին, այսինքն՝ ուղղակի քաղաքական ենթակայության մեջ չի գտնվում ոչ մի մարմնի հետ։ Այս պայմաններում Պաշտպանության նախարարը չի կարող ունենալ որևէ ուղղակի միջամտություն ԳՇ գործունեության մեջ, առավել ևս մի հատ էլ ստանձնել պարտականությունների կատարումը»,- ասաց Վարդևանյանը։

«Որոշակիորեն կարող ենք տեսնել, որ Անդրանիկ Քոչարյանը և պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնողը նախնական համաձայնությամբ փորձում են յուրացնել Գլխավոր շտաբի լիազորությունները։ Այսինքն, միջամտել մասնագիտական զինվորական ծառայությանը։ Դա  կենթադրի նաև լիազորությունների չարաշահման և լիազորությունների սահմանազանցման տեսանկյունից ռիսկեր, որոնք պարտադիր պետք է պատշաճ գնահատականի արժանանան։ Կարծում եմ՝ դատախազությունը ևս պետք է ականջալուր լինի, քանի որ խոսքը գնում է մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կատարած հայտարության մասին, որը, չեմ կարծում, որ հնարավոր է պարզապես անիմաստ խոսքեր լինեն կամ անգրագիտության հետևանք։ Սա պետք է պատշաճ քննության առարկա դառնա․ նույն հաջողությամբ, պատկերացնենք՝ մի օր էլ տեսնենք, օրինակ, պաշտպանության նախարարը նաև ստանձնել է երկրի նախագահի լիազորությունները»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Հարցին՝ արդյո՞ք նշվածի հետ պետք է դիտարկվի այն, որ ՊՆ մամուլի ծառայությունը ինտենսիվորեն տարածում է պաշտպանության նախարարի հանդիպումները ԳՇ ներկայացուցիչների հետ, Վարդևանյանն ասաց․ «Կարծում եմ՝ միգուցե հենց սրանով էլ  հիմնավորվում է Անդրանիկ Քոչարյանի՝ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն առ այն, որ կարծես թե Վաղարշակ Հարությունյանը, լինելով Պաշտպանության նախարար, միջամտում է զինված ուժերի Գլխավորի շտաբի գործունեությանը, որի որևէ լիազորություն վերջինս չի կարող ունենալ առհասարակ»։

Արամ Վարդևանյանը շեշտում է` պաշտպանության նախարարը երբեք չի կարող հանեդս գալ որպես ԳՇ պետի պարտականությունները կատարող։

Վաղարշակ Հարությունյան Անդրանիկ Քոչարյան

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին