f

Անկախ

Թուրքիայից բխող սպառնալիքները միանգամայն զգալի են Հայաստանի արտաքին քաղաքականությունում. ԱԳՆ


Այսօր՝ հունվարի 22-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի դեպի ծով Հայաստանի ելքի իրավունքի մասին հարցին, ինչին, բոլոր միջազգային նորմերը խախտելով, հակազդում է Թուրքիան՝ Հանրապետությունը դնելով փաստացի մեկուսացման մեջ, ասաց, որ ՄԱԿ շրջանակում գոյություն ունի երկրների խումբ, որոնք դեպի ծով ելք չունեն։ Դրանք 30-ից մի փոքր ավելին են։ 

Ինչպես նշեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը, նախարարությունում աշխատում են այդ ուղղությամբ։ 

«Մենք համագործակցություն ենք իրականացնում այդպիսի երկրների հետ։ Բայց այն հարցը, որը մենք հնչեցրինք, պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Այն վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերություններին, եւ այդ փոխհարաբերությունների բացակայությունը, ավելի խոր իմաստով, մարտահրավեր է Հայաստանի եւ նրա անվտանգության համար։ Մենք այդ հարցը դիտարկում ենք հենց այս համատեքստում»,- նշել է Մնացականյանը՝ ավելացնելով, որ դա Հայաստանի ազգային անվտանգության ամենացավագին մարտահրավերներից է։

Նա նշել է, որ Թուրքիայից բխող սպառնալիքները հայտնի են բոլորին եւ միանգաման զգալի են Հայաստանի արտաքին քաղաքականությունում։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը պետք է ավելի խոր վերլուծություն կատարի, որպեսզի հստակ կողմնորոշվի, թե ինչպես է իրականացվելու այդ գործընթացը իրավական դաշտի շրջանակում։

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյան Տարոն Սիմոնյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին