ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գործունեության համար պատասխանատու է փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած հատուկ խումբը:
«Մենք ամեն ինչ շատ լավ հաղթահարում ենք և ունենք հիանալի խումբ», - ասել է ամերիկացի առաջնորդը:
Նա նաև հավելել է, որ «աշխարհի լավագույն բժիշկներն» ԱՄՆ-ում են:
Նախագահը նշել է, որ Վաշինգթոնը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն է տրամադրում «շատ այլ երկրների ևս»:
«Մենք կօգնեինք Իրանին, եթե նրանք դա ցանկանային: Նրանք շատ ուժեղ են տուժել», - ընդգծել է Թրամփը: