f

Անկախ

Կառավարության նիստում առողջապահության թեման հիշում են միայն ժամանակ սպանելու, համավարակը՝ հերթական ստերի թեմա օգտագործելու համար. Կարեն Ավագյան


ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կառավարության նիստում առողջապահության թեման հիշում են միայն ժամանակ սպանելու, իսկ համավարակը՝ հասարակության նկատմամբ կիրառվող զսպաշապիկ և հերթական ստերի թեմա օգտագործելու համար:

«Գրեթե մեկ տարի է մեր պետությունն առողջապահության ոլորտում իր առաքելությունը տեսնում է միայն մեկ խիստ «կարևոր» հարցի քննարկման մեջ: Այն է՝ դիմակ կրել, թե չկրել:

Աշխարհն արդեն դուրս է եկել տեսական քննարկումների դաշտից և անցել պրակտիկ մեխանիզմների կիրառմանը: Տարբեր երկրներ ունեն իրենց համար մշակված  գործիքակազմեր: Դրանցից որոշներն արդյունավետ են, մնացածն առավել նվազ արդյունավետ: Բայց դրանք կան,  պարբերաբար փորձարկվում են և փոփոխվում: Իսկ մենք դեռ քննարկում ենք՝ տուգանել դիմակ չկրելու համար թե՝ ոչ:

Առողջապահության ոլորտում և հատկապես համավարակի ընթացքում պետության ֆունկցիան ամենևին էլ  դիմակի տուգանք հավաքելը չպետք է լինի: Ոլորտի մեր պատասխանատուների այսպիսի մոտեցման պատճառով ՀՀ-ում մահացել է գրեթե նույնքան մարդ, որքան 44 օրյա պատերազմի ընթացքում: Սրանք մի պատերազմի չափ մարդ էլ «սպանել» էլ համավարակի հետ պասիվ պատերազմում: Ու դեռ շարունակում են նույն գործելաոճը:

Ցավոք, համավարակն անցյալում չէ, ինչպես նաև մեր երկրում ստեղծված առողջապահական ծանր վիճակն ու պատկան մարմինների անտարբերությունը:

Առողջապահությունը վերածվել է միայն քաղաքական զրույցի թեմայի։ Նույնիսկ այդ զրույցի ընթացքում ի սպառ բացակայում է մասնագիտական կարծիքը։ Անընդհատ ծամելով համավարակի թեման` իբր թե պահելով ուշադրության կենտրոնում, դրանով փորձ անելով ծածկել քաղաքական սնանկությունը։

Արդյունքում՝ ոչ քաղաքականություն, ոչ առողջապահություն»,- գրել է Ավագյանը։

Կարեն Ավագյան

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին